Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
«ՀԱՅԹԵՔ ԱՐՄԵՆԻԱ» ԲՐԵՆԴՆ՝  ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ CEBIT 2013 ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
13/03/2013 16:41
Կիսվել

«ՀԱՅԹԵՔ ԱՐՄԵՆԻԱ» ԲՐԵՆԴՆ՝ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ CEBIT 2013 ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Հայկական տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններից բաղկացած պատվիրակությունը սույն թվականի մարտի 5-ից 9-ը մասնակցել է Գերմանիայի Հանովեր քաղաքում կայացած CeBIT 2013 աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին: Պատվիրակության կազմում են եղել Locator, Instigate, X-Tech, LimeTech ընկերությունների, Նորաստեղծ Տեխնոլոգիական Ընկերությունների Ասոցիացիայի (ՆՏԸԱ) ներկայացուցիչները: Պատվիրակությունը համակարգել և ղեկավարել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ)` ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագրի և Նիդերլանդների Արտաքին Գործերի նախարարության առանձնացված ստորաբաժանման` CBI աջակցությամբ:

Հայկական բարձր տեխնոլոգիական լուծումները ներկայացվել են ԻՏՁՄ տաղավարում, որտեղից այցելուներին տեղեկատվություն է տրամադրվել ոչ միայն ներկա ընկերությունների մասին, այլև` ԻՏՁՄ անդամ ընկերությունների, Հայաստանի` որպես բարձր տեխնոլոգիական ներուժ ունեցող երկրի մասին:

Հայկական պատվիրակությունը գործնական հանդիպումներ է ունեցել ավելի քան 250 ընկերությունների հետ Գերմանիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելոռուսիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Նորվեգիայից, Հունաստանից, Բանգլադեշից, Չինաստանից, Ճապոնիայից և այլ երկրներից:

«Համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել թե՛ Հայաստանում ԻՏՁՄ կողմից կազմակերպվող միջոցառումներին (DigiTec Business Forum, DigiTec Expo, ArmRobotics) արտասահմանյան գործընկերների մասնակցության, թե՛ գործընկերների կողմից Եվրոպայում կազմակերպվելիք միջոցառումներին Հայաստանի ներկայությունն ապահովելու վերաբերյալ»,- նշել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության տնօրենի տեղակալ Վահան Հովսեփյանը՝ վստահեցնելով, որ  ԻՏՁՄ շարունակելու է իր ջանքերն արտաքին շուկաներում հայկական տեխնոլոգիական լուծումները ներկայացնելու և իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ:

CeBIT ցուցահանդեսին ներկայացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների թվային լուծումներ կենցաղային և կորպորատիվ օգտագործման համար: Ցուցահանդեսը ոլորտի միտումներին ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու և պրոդուկներ ներկայացնելու միջազգային հարթակ է: CeBIT-ի հարկի տակ 70 երկրներից ավելի քան 4 000 ընկերություն է ներկայանում, իսկ այցելուների թիվը անցնում է 310 000-ը՝ աշխարհի շուրջ 110 երկրներից: Հայաստանյան ընկերությունները 2000 թվականից ի վեր բազմիցս մասնակցել են CeBIT ցուցահանդեսին:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31