Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
14/03/2013 12:02
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է խորհրդակցություն՝ «Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն»-ների (ԳԱՄԿ) տնօրենների մասնակցությամբ:

Նախարարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության շրջանակներում հանրապետության տաս մարզերի «Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն»-ների տնօրենները համառոտ ներկայացրել են նախորդ տարում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումներն, ապա 2013 թվականի ծրագրով նախատեսված անելիքները:

Խորհրդակցության օրակարգային հարցերից է եղել 2013 թվականի «Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն» -ների կողմից իրականացվող ծրագրերի քննարկումը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը ԳԱՄԿ-երի ղեկավարներին հանձնարարել է ակտիվ մասնակցություն ունենալ գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական և կարևոր աշխատանքների` գարնանացանը ժամանակին և պատշաճ կազմակերպելու, անհրաժեշտ խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն գյուղացիական տնտեսություններին տրամադրելու , պտղատու ծառերի և խաղողի այգիների էտի և ձևավորման, ցանքի և հողի մշակության աշխատանքների, մշակաբույսերի ընտրության, բարձրորակ սերմացուների, թունաքիմիակտների ձեռքբերման գործընթացներում:

Օրակարգային մյուս հարցերով քննարկվել է, թե ինչպես ԳԱՄԿ-երի աշխատակիցներին ներգրավել գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մատչելի պարարտանյութերի և դիզելային վառելանյութի բաշխման գործընթացում,  ԳԱՄԿ-երի տնօրինման ներքո գտնվող գյուղտեխնիկայի և գյուղգործիքների միջոցով գյուղացիական տնտեսություններին մատչելի սակագներով ծառայություններ մատուցել, Արարատյան հարթավայրում հողօգտագործողներին հորդորել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կարտոֆիլի և լոլիկի ցանքատարածությունների ընդարձակման գործում, նախալեռնային գոտու համայնքներում վաղահաս կարտոֆիլի մշակություն կազմակերպել ` օգոստոսին ազգաբնակչության պահանջարկը բավարարելու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԳԱՄԿ-երի տնօրենների ուշադրությունը հրավիրել է նաև աստիճանաբար ինքնաֆինանսավորման անցնելու խնդիրներին: ՀՀ գյուղատնտեսության նախարարն անհրաժեշտ է համարել ընդլայնել ԳԱՄԿ-երի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88