ՀՐԱՏԱՊ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հրատապ խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետությունում կանխատեսվող կլիմայական կտրուկ փոփոխությունների վերաբերյալ:
Նշենք, որ մարտի 15-ից 17-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում` մարտի 12-ի համեմատ 8-10 աստիճանով: Այնուհետև մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է գարնանային վարարումներ և սելավային վտանգներ:
Նման վտանգներից խուսափելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հորդորել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` միջոցներ ձեռնարկել, որպեսզի հակահեղեղային միջացառումների ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտին հասցվեն նախատեսվածից շուտ: Միևնույն ժամանակ, հանձնարարվել է Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով իրազեկել մարզպետարաններին, համայնքապետերին և գյուղացիական տնտեսություններին` հնարավոր գարնանային հեղեղումների վտանգը մեղմելու համար, ինչպես նաև կազմակերպել րանցքներում նախկինում տեղադրված դիմահարները հեռացնելու աշխատանքները: