Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Շուրջ 100 000 տնային տնտեսություն օգտվում է Team Telecom Armenia-ի ինտերնետից․ 2-րդ եռամսյակի ցուցանիշներ
23/08/2024 14:11
Կիսվել

Շուրջ 100 000 տնային տնտեսություն օգտվում է Team Telecom Armenia-ի ինտերնետից․ 2-րդ եռամսյակի ցուցանիշներ

Հավատարիմ մնալով իր որդեգրած բաց ու հաշվետու քաղաքականությանը՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) ներկայացնում է բջջային և ամրակցված կապի 2024 թ.-ի 2-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական և ֆինանսական ցուցանիշները։ Ընկերությունը շարունակում է գրանցել բաժանորդների թվի և եկամտի կայուն աճ։

Շարժական կապ

2024 թ.-ի 2-րդ եռամսյակում ընկերությունը շարժական կապից ստացել է 4.89 մլրդ դրամ եկամուտ, որը 5.5%-ով կամ 256.6 մլն դրամով ավել է սույն տարվա 1-ին եռամսյակից և գերազանցում է 2023 թ․ 2-րդ եռամսյակի ցուցանիշը 5.0%-ով կամ 234.3 մլն դրամով։

Շարժական կապի բաժանորդների թիվը 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում կազմել է 1,051,679։ 2024 թ.-ի 1-ին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.5%-ով կամ 15,391 բաժանորդով, իսկ 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 8.9%-ով կամ 85,553 բաժանորդով։

Հաստատուն կերպով աճում է շարժական ինտերնետ օգտագործողների թիվը։ 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում այն կազմել է 761,137, ինչը գերազանցում է նախորդ եռամսյակի և 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի ցուցանիշը՝ համապատասխանաբար 3.3%-ով և 13.4%-ով։

Շարժական ինտերնետի ծառայություններից 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում ստացվել է 2.54 մլրդ դրամ եկամուտ՝ գերազանցելով նախորդ եռամսյակի ցուցանիշը 13%-ով կամ 292.4 մլն դրամով, իսկ 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 11.5% կամ 262.8 մլն դրամ։

2024 թ.-ի 2-րդ եռամսյակի դրությամբ ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների 25.9%-ը։

Ամրակցված կապ

2024 թ.-ի 2-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիա»-ն ամրակցված կապից ստացել է 3.93 մլրդ դրամ եկամուտ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5.2%-ով կամ 194.4 մլն դրամով։

Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2024 թ.-ի 2-րդ եռամսյակի դրությամբ 96.9 հազար է, 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 4.3%-ով կամ 3,964 բաժանորդով։

2024 թ.-ի 2-րդ եռամսյակի արդյունքում «Տելեկոմ Արմենիա»-ին բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32.3%-ը:

«Մեր ռազմավարական ծրագիրը՝ 25 Գբ/վ թողունակությամբ գերարագ օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը տալիս է իր դրական արդյունքները։ Հազարավոր բաժանորդներ վերամիանում են ֆիքսված ինտերնետի մեր նոր ցանցին, ինչպես նաև կայուն աճում է նոր բաժանորդների թիվը։ Գոհունակության ցուցանիշը այս ցանցի դեպքում շատ բարձր է, և մենք ակնկալում ենք պահանջարկի ավելացում ապագայում։ Այս ցանցը նաև հիմք է հանդիսանալու Հայաստանի ողջ տարածքում ամենաժամանակակից բջջային ծառայությունների գործարկման համար՝ ապահովելով եկամտի կայուն աճ»,- հավելում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

2024 թ.-ի 2-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական ցուցանիշներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումներով՝ շարժական, ամրակցված։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02