2024թ. հունվար-հուլիսին Հայաստանում արտահանումն աճել է 2.2 անգամ
2024թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 20,424.5 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 95%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,947․1 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2024թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանն արտահանել է 8,738.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 11,685.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 2.2 անգամ, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 79․1%։