Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
«ArLeAM»-ի այգիներում մեկնարկել է խնձորի բերքահավաքը
28/08/2024 13:08
Կիսվել

«ArLeAM»-ի այգիներում մեկնարկել է խնձորի բերքահավաքը

«ArLeAM» ընկերության ինտենսիվ այգիներում մեկնարկել է խնձորի բերքահավաքը։ Այգեկութն ազդարարել են այգիներ այցելած «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության աշխատակիցները։

Միջոցառումը մրցույթային բնույթ ուներ․ ընկերության աշխատակիցները բաժանվել են 4 թիմերի, որոնք այգում աճող խնձորների անվանական անուններն են կրել՝ Ռոյալ Գալա, Ռեդ Դելիշես, Գոլդեն Դելիշես և Գրեննի Սմիթ։ Հաղթող է ճանաչվել ամենաշատ բերք հավաքած թիմը՝ Գրեննի Սմիթը, որը 350 կգ խնձոր է քաղել։

«ArLeAM» ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը նշել է, որ ինտենսիվ այգին տարեկան միջինում 1000 տոննա բերք է տալիս․ «Այգիներում կա խնձոր, ծիրան և տանձ: Ունենք 4 տեսակի խնձոր: Առաջինը «Գալան» է հասունանում: Այն աշնանային ամենաքաղցր և խրթխրթան խնձորների դասին է պատկանում: Հայկական շուկայում ամենապահանջված խնձորներից է: «Գալայից» հետո հասունանում են «Գոլդենն» ու «Ռեդ Դելիշեսը»: Վերջում հասունանում է «Գրեննի Սմիթը»: Այն ևս շատ պահանջված կանաչ խնձոր է, որը համարում են ֆրանսիական: Մեր բոլոր ծառերն ունեն իտալական արմատներ», – ասել է նա։

Ինտենսիվ այգիների խնամքը մեկնարկում է դեռ ձմռանը՝ ծառերի էտով, իսկ արդեն գարնանն սկսում են ջրել այգիները, գյուղատնտեսական բաժինը զբաղվում է ծառերի պատվաստումով, բուժմամբ, պարարտացմամբ, մոլախոտերի հեռացմամբ և այլ աշխատանքներով։ Այգեգործների ուշադրության տակ է գտնվում նույնիսկ ոռոգման ջրի որակը և չափաբաժինը, որը պետք է համապատասխանի կաթիլային համակարգով աճեցվող ծառերի չափանիշներին։

«ArLeAM»-ը նորարարական ապրանքանիշ է, որն առաջարկում է առանձնահատուկ հոգատարությամբ, առանց հավելանյութերի, ինքնուրույն աճեցված արտադրանք։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91