Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
18/03/2013 12:29
Կիսվել

ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Նախարարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում կողմերն ընդգծել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունն ավելի սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը:

Նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընթացքում նախկինում իրականացված առավել արդյունավետ ծրագրերին, հատկապես` Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց տրամադրած 300 տրակտորներին, Հնդկաստանում հայկական ծիրանի այգու հիմնմանն ու հայ մասնագետների վերապատրաստմանը Հնդկաստանում:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը հակիրճ ներկայացրել է գյուղատնտեսության ներկա վիճակը և ՀՀ կառավարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնց արդյունքնում հնարավոր է եղել գյուղատնտեսության ոլորտում արձանագրել 9.5% աճ:

Պարոն Բաբուն իր հերթին նշել է, որ հնարավորություն է ունեցել ուսումնասիրելու Հայաստանի գյուղատնտեսությունը և նույնպես հնարավոր է համարում, այս ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը: Դեսպանը նախարարին տեղեկացրել է, որ հնդկակական կողմն ուսումնասիրել է Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման աշխատանքներում հնդկակական կողմի հնարավոր մասնակցությունը և նշել է, որ Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել տեխնիկական և մասնագիտական աջակցություն այդ գործընթացին` հատկապես, որ վերջիններս ներգրաված են եղել Հայաստանում 2011 թվականին անցկացված մարդահամարի աշխատանքներին:

Դեսպանն առաջարկել է նամակով դիմել այն ծրագրերի մասին, որոնցում ակնկալվում է Հնդկաստանի կառավարության աջակցությունը: Ստացված առաջարկությունները դեսպանը կքննարկի Հնդկաստանի կառավարության հետ և կտեղեկացնի հնարավոր աջակցության մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղատնտեսական հումքի վերամշակման արդյունաբերության բնագավառում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունների ուսումնասիրմանը` մասնավորապես կարտոֆիլի և կաթնամթերքի վերամշակման ոլորտում:

Նախարարը հանդիպման ավարտին ընդգծել է երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտությունը:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87