Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը շարունակում է մնալ Ռուսաստանի ամենահարուստ կինը
30/08/2024 13:03
Կիսվել

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը շարունակում է մնալ Ռուսաստանի ամենահարուստ կինը

ՆԵրկայացվել է Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ կանանց վարկանիշը: Ուշագրավ է, որ եթե նախկինում ՌԴ ամենահարուստ կանանց ցանկում միլիարդատեր էին երկուսը՝ Տատյանա Բակալչուկը և Ելենա Բատուրինան, ապա ընթացիկ տարում ցանկում կա 8 միլիարդատեր: Սա պայմանավորված ՝ 2022-ին հաջորդած իրադարձություններով, երբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով գործարարները սկսեցին կրճատել ակտիվների իրենց մասնաբաժինը և փոխանցել դրանք հարազատներին կամ այլ անձանց:

Ստորև ներկայացնում ենք ՌԴ ամենահարուստ կանանց տասնյակը:

Եվ այսպես, վարկանիշը շարունակում է գլխավորել Wildberries-ի հիմնադիր և համասեփականատեր Տատյանա Բակալչուկը: Նրա կարողությունը գնահատվում է 5.5 միլիարդ դոլար: Բայց նրա՝ ամենահարուստ կանանց ցանկի անվիճելի առաջատարի դիրքն այլևս այնքան անսասան չի թվում, ինչպես նախորդ տարիներին: Wildberries-ի և Russ գովազդային հոլդինգի ակտիվների միաձուլումը վերածվեց հանրային սկանդալի: Արդյունքում պարզվեց, որ Բակալչուկ ամուսինները պատրաստվում են ամուսնալուծվել, և ամուսինը կարող է պահանջել ընդհանուր ունեցվածքի 50%-ը՝ ներառյալ Wildberries-ի բաժնետոմսերը: Փաստաբանները կարծում են, որ մեզ սպասվում է տարվա ամենամեծ ամուսնալուծությունը:

Երկրորդ տեղում Տատյանա Լիտվինենկոն է, որի մասին մինչ այս, մեծ հաշվով, ոչինչ հայտնի չէր և գործարար շրջանակում երբևէ աչքի չի ընկել: Նա միլիարդատեր է դարձել վերոնշյալ տարբերակով՝ ստանալով ամուսնու «Ֆոսագրո» ընկերության 20.6% բաժինը: Ամուսնու՝ Վլադիմիր Լիտվինենկոյի դեմ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել: Այսպիսով, Տատյանա Լիտվինենկոյի կարողությունը գնահատվում է 2.45 միլիարդ դոլար:

Ամենահարուստ կանանց եռյակը եզրափակում է Վարվարա Սկոչը՝ 2.2 միլիարդ դոլար կարողությամբ: Անդրեյ Սկոչի ընտանիքը գործարար շրջանակներում հայտնի է ահռելի ունեցվածքով, թեև անձամբ Անդրեյ Սկոչի հաշվեկշռում հայտարարագրված որևէ բիզնես չկա: Սկոչերի ընտանիքը տնօրինում է USM հոլդինգի 30%-ը: Այժմ դրա 15%-ի սեփականատերը նրա դուստրն է՝ Վարվարան, իսկ մյուս 15%-ը մնացել է Անդրեյ Սկոչի հոր՝ Վլադիմիր Սկոչի մոտ:

Ելենա Բատուրինան վարկանիշի 4-րդ հորիզոնականում է: Մինչ ամուսնացած էր Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ, Ելենա Բատուրինան ստեղծել է «Ինտեկո» ընկերությունը, որը հիմնականում զբաղվում էր մշակմամբ և շինարարությամբ: Հիմնական բիզնեսը վաճառելուց հետո նա մի քանի փոքր նախագծեր է իրականացրել արտասահմանում՝ Ավստրիայում, Կիպրոսում և Իռլանդիայում: Բատուրինայի BE OPEN բարեգործական հիմնադրամը, որը գրանցված է Շվեյցարիայում, աջակցում է երիտասարդ դիզայներներին, ճարտարապետներին, գրողներին և գիտնականներին: Բատուրինայի կարողությունը գնահատվում է 1.3 միլիարդ դոլար:

5-րդ հորիզոնականում Նատալյա Լուցենկոն է՝ 1.25 միլիարդ դոլար ունեցվածքով: Ի դեպ, այս տարի Ալեքսանդր և Նատալյա Լուցենկոները դարձել են Ռուսաստանի պատմության մեջ առաջին միլիարդատեր ամուսինները՝ բիզնեսում հավասար բաժնեմասերով: Նրանք նավթի վերամշակմամբ են զբաղվում:

6-րդը Լյուդմիլա Կոգանն է՝ 1 միլիարդ դոլար ունեցվածքով: Գործարար Վլադիմիր Կոգանի այրին ժառանգել է նրա գրեթե ամբողջ ունեցվածքը: Նրան է պատկանում ՌԴ 20 խոշորագույն բանկերից մեկը, ապահովագրական ընկերություն, բաժնեմասեր տարբեր ընկերություններում: Լյուդմիլա Կոգանը նաև 9 միլիարդ ռուբլի կապիտալով լիզինգային Interleasing ընկերության բացարձակ սեփականատերն է: Ի դեպ, ընթացիկ տարվա հունիսին Interleasing-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է Մոսկվայի բորսայում բաժնետոմսերի տեղաբաշխում անել:

1 միլիարդ դոլարով ցանկի 7-րդ տեղում է Վիկտորյա Միխելսոնը: «Новатэк» հիմնադիր Լեոնիդ Միխելսոնի դուստրն է, որը 2023-ին ստացել է Optima ընկերությունը: Ըստ վերջին տվյալների՝ այս ընկերությանն է պատկանում «Новатэк»-ի բաժնետոմսերի 2.3%-ը:

Եկատերինա Ֆիդունի ունեցվածքը ևս գնահատվում է 1 միլիարդ դոլար: ՌԴ ամենաահարուստ կանանց վարկանիշում 8-րդ տեղը զբաղեցրածը «Լուկօյլ» նավթային ընկերության համասեփականատեր, Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշի 14-րդ տեղը զբաղեցնող Լեոնիդ Ֆեդունի դուստրը: 2018 թվականի հոկտեմբերի վերջին միլիարդատերը իր երեխաներին՝ Անտոնին և Եկատերինային է փոխանցել «Լուկօյլի» 4.57 միլիոն բաժնետոմս և «Լուկօյլի» բաժնետոմսերի 12.46 միլիոն անդորրագիր:

Եվգենյա Գուրիևան 900 միլիոն դոլարով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Նա «Ֆոսագրո» ընկերության հիմնադիր Անդրեյ Գուրևի կինն է: 2007 թվականից Եվգենյա Գուրևան ուներ «Ֆոսագրո»-ի բաժնետոմսերի 4.82%-ը: 2023 թվականին նա գրեթե 41 միլիարդ ռուբլով վաճառեց իր «Ֆոսագրո»-ի բաժնետոմսերը ամուսնուն պատկանող ընկերությանը:

Տասնյակը եզրափակում է Մարինա Սեդիխը, որն աշխատել է որպես իրավաբան մի շարք ձեռնարկություններում, ղեկավարել մի շարք ընկերություններ: Այժմ INK-Capital հոլդինգի գլխավոր տնօրենն է: 2023-ին Ռուսաստանի խոշորագույն ներդրող ընկերությունների վարկանիշում: INK-ը զբաղեցրել է 10-րդ տեղը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08