
MARKETWATCH. ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԱՌԱՎԵԼ ՄԵԾ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՆ Է
Բանկային համակարգից առավել մեծ կախվածություն ունեցող երկիրը Շվեյցարիան է: Այս երկրի ֆինանսական ոլորտի ակտիվները կազմում են ՀՆԱ-ի շուրջ 458%-ը: MarketWatch-ի կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն՝ բանկային համակարգից ունեցած կախվածությամբ Շվեյցարիային հաջորդում են Մեծ Բրիտանիան (390%) և Շվեդիան (360%): Առաջին տասնյակում են հայտնվել նաև Ֆրանսիան (280%), Սինգապուրը (259%), Իսպանիան (259%), Թայվանը (232%), Նիդերլանդները (231%), Դանիան (218%) և Ճապոնիան (209%):
Նշենք, որ ուսումնասիրության ժամանակ վերլուծաբանները դիտարկել են շուրջ 100 խոշորագույն բանկերի ակտիվների վերաբերյալ տվյալներ: