Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-հուլիսին
11/09/2024 14:44
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-հուլիսին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 8․74 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.2 անգամ կամ 4․8 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 668.59%-ով կամ 3․4 մլրդ դոլարով և կազմել 3․95 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 45.25%-ը։

Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 1․6 մլրդ դոլար, -22.42% կամ -475․6 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 18.83%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 777․8 մլն դոլար, +221.32% կամ +535․7 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8.90%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 108․1 մլն դոլար, +0.13% կամ +138.20 հազար դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.24%-ը։

Վրաստանը հինգերորդն է՝ 90․2 մլն դոլար, +3.01% կամ +2․6 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.03%-ը։

Վեցերորդ տեղում Բելգիան է՝ 70․5 մլն դոլար, +33.25% կամ +17․6 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.81%-ը։

Յոթերորդը Շվեյցարիան է՝ 67․9 մլն դոլար, +47.17% կամ +21․8 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.78%-ը։

Ութերորդ հորիզոնականում Նիդերլանդներն է՝ 63․21 մլն դոլար, -66.22% կամ -124 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.72%-ը։

Իններորդը Իրանն է՝ 63․2 մլն դոլար, +4.71% կամ +2․8 մլն դոլար։  Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.72%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 61․7 մլն դոլար, +18.91% կամ +9․8 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.71%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 20.92%-ով և կազմել 1․77 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 21.16%-ով և կազմել 1․75 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 20.30%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 20.01

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 26.34%-ով և կազմել 332 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 3.80%-ը։

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48