Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-հուլիսին կազմել է 20․42 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
10/09/2024 17:59
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-հուլիսին կազմել է 20․42 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2024թ. հունվար-հուլիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 20․42 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 9․95 մլրդ դոլարով կամ 95%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 9․08 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 140.57%-ով կամ 5․3 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 3․99 մլրդ դոլար, աճ՝ 630.37%։ Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 1․64 մլրդ դոլար, աճ՝ 41.60

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 388․8 մլն դոլար, անկում՝ 2.01%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 271․5 մլն դոլար, անկում՝ 31.08%։ Վեցերորդը ԱՄՆ-ն է՝ 265․1 մլն դոլար, անկում՝ 41.01%։ Յոթերորդը Իտալիան է՝ 244․1 մլն դոլար, աճ՝ 1%։ Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 168․2 մլն դոլար, աճ՝ 13.05%։ Իններորդն Իրաքն է՝ 108․2 մլն դոլար, անկում՝ 0.50%։ Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 105․6 մլն դոլար, աճ՝ 19.04

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 131.32%-ով և կազմել 9․32 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 9․24 մլրդ դոլար, աճ՝ 134.47

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 21.36%-ով և կազմել 1․27 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 103.43%-ով և կազմել 2․91 մլրդ դոլար։

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14