
ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱԲՐԱՄՈՎԻՉԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Երեկվանից չի հաջողվում ճշտությամբ պարզել՝ արդյոք ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը հարցաքննվել է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից, թե ոչ: Արդեն, սակայն, պարզ է, որ վերոնշյալ լուրի տարածման հետևանքով ռուս միլիարդատերը զգալի ֆինանսական կորուստներ է կրել:
Մասնավորապես, ռուսական РБК գործակալության կողմից Աբրամովիչի ձերբակալության մասին լուրի հրապարակումից րոպեներ անց EVRAZ կորպորացիայի (Աբրամովիչին է պատկանում 31%-ը) արժեթղթերի գինը միանգամից նվազել է 6%-ով, իսկ առևտրային շրջանը փակվել է 3.5% անկումով:
Աբրամովիչի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք պատրաստվում են դատի տալ ռուսական РБК գործակալությանը` սուտ տեղեկատվություն տարածելու համար: