Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ձեռնարկությունները կանխատեսում են ԵՄ մրցունակության անկում՝ արհեստական բանականության կարգավորման քաղաքականության պատճառով
19/09/2024 12:03
Կիսվել

Ձեռնարկությունները կանխատեսում են ԵՄ մրցունակության անկում՝ արհեստական բանականության կարգավորման քաղաքականության պատճառով

Meta-ն, Spotify-ը, Prada նորաձևության տունը և մի շարք այլ ընկերություններ կարծում են, որ արհեստական բանականության զարգացման խիստ կանոնակարգման պատճառով ԵՄ-ն վտանգում է կորցնել առավելությունները և դառնալ պակաս մրցունակ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Նրա տվյալներով՝ 20 ընկերություն նամակով նշել է, որ AI-ի օգտագործումը ԵՄ-ին ավելի քիչ օգուտ է բերում՝ սահմանափակումներով պայմանավորված։

«Եվրոպան դարձել է պակաս մրցունակ և պակաս նորարար, քան մյուս տարածաշրջանները, և այժմ կարող է ավելի հետ մնալ AI-ի դարաշրջանում՝ անհետևողական կարգավորող որոշումների կայացման պատճառով», – նամակից մեջբերում է արել լրատվամիջոցը։

IDram

Ինչպես նշում է հրատարակությունը, նամակը գրվել է այն բանից հետո, երբ Meta-ն և Apple-ը հայտնել են, որ AI-ի նոր գործառույթները, որոնք նրանք ներդնում են այլ տարածաշրջաններում, հասանելի չեն լինի Եվրոպայում՝ ԵՄ օրենսդրության պատճառով:

Հիշեցնենք՝ մարտին Եվրախորհրդարանի անդամները հավանության են արժանացրել արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման մասին օրենքը։ Սա այս ոլորտը կարգավորող  առաջին օրենքն է աշխարհում։ Կողմ է քվեարկել 523 պատգամավոր, դեմ՝ 46-ը։ Այն նպատակ ունի կարգավորել այնպիսի տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպիսիք են ChatGPT-ն և իրական ժամանակի կենսաչափական նույնականացման համակարգերը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52