Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Հունվար-օգոստոսին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 14.700 միլիարդ դոլար
20/09/2024 14:42
Կիսվել

Հունվար-օգոստոսին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 14.700 միլիարդ դոլար

2024 թվականի հունվար-օգոստոսին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 14.700 միլիարդ դոլար, ինչը 3%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ըստ այդմ՝ արտահանումը կազմում է 4.173 միլիարդ դոլար (2.5% աճով), իսկ ներմուծումը` 10.526 միլիարդ դոլար (աճը՝ 3.3%)։ Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռն ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին կազմել է 6.353 միլիարդ դոլար: Սա լազմում է ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 43.2%-ը:

«2024 թվականի հունվար-օգոստոսին տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 81.7%, երեք խոշորագույն արտահանողները հետևյալն են՝ Ղրղզստանը (745.5 միլիոն դոլար), Ղազախստանը (538.2 միլիոն դոլար) և Ադրբեջանը (476 միլիոն դոլար): .

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալում տասը խոշորագույն ներմուծման գործընկեր երկրների մասնաբաժինը կազմել է 69.4%: Առաջատար եռյակում են՝ Թուրքիան (1761.8 միլիոն դոլար), ԱՄՆ-ն (1,186,4 միլիոն դոլար) և Ռուսաստանը (1,167,3 միլիոն դոլար):

Տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68.7%: Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են՝ Թուրքիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն:

Ուշագրավ է, որ թե արտահանման, թե ներմուծման համատեքստում առաջատար ապրանքային խումբը ավտոմեքենաներն են:

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76