Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆԻԱՆ ՄՈԼԻԲԴԵՆ ՓՐՈԴԱՔՇՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱ
26/03/2013 16:42
Կիսվել

«ԱՐՄԵՆԻԱՆ ՄՈԼԻԲԴԵՆ ՓՐՈԴԱՔՇՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱ

2012 թվականին «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերությունը, որը զբաղվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից արդյունահանվող պղնձի խտանյութի վերամշակմամբ, արտադրել է 2840 տոննա ֆերոմոլիբդեն, որի արժեքը կազմել է 20,11 մլրդ դրամ: 2011 թվականի նկատմամբ աճը կազմել է 12.7 տոկոս: Արտադրանքն ամբողջությամբ իրացվել է Եվրոպայում:  Այս մասին ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ընկերություն կատարած այցի շրջանակներում:

Նշվել է, որ 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆերոմոլիբդենի արտադրության ծավալը կազմել է 520 տոննա`  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 340 տոննայի փոխարեն և ապահովել 52,9 տոկոսի աճ: Արտադրանքի ծավալը դրամային արտահայտությամբ կազմել է 3.55 մլրդ դրամ, նախորդ տարվա` 2,6 մլրդ դրամի դիմաց:

Չնայած ընկերության կողմից արտադրության ֆիզիկական ծավալների զգալի աճին` դրամային արտահայտությամբ տոկոսային աճի տեմպը դանդաղել է, ինչը բացատրվում է միջազգային շուկայում ֆերոմոլիբդենի գների դանդաղ, բայց կայուն նվազմամբ: Այսպես, եթե 2013թ. հունվարին 1 տ մոլիբդենի գինը կազմել է 29,1 հազ. ԱՄՆ դոլար, ապա փետրվարի 20-ի դրությամբ այն նվազել է մինչև 27,8 հազար դոլար:  

Ընկերությունն ընթացիկ տարում աճ արձանագրելու նպատակով կատարել է աշխատանքներ` ուղղված վտանգավոր թափոնները (նախկինում չօգտագործվող թափոններ) վերամշակելու և լրացուցիչ քանակի ֆերոմոլիբդեն ստանալու նպատակով:

Նշված գործունեությունն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության 2012 թվականին ընդունած որոշմամբ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ին տրամադրվել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա: Ներկայում ընթանում են նոր արտադրամասի սարքավորումների շահագործման աշխատանքներ, որին զուգահեռ նաև իրականացվում են միջոցառումներ՝ համապատասխան երկրորդային հումքով ապահովելու ուղղությամբ:  

2008թ. ձեռնարկությունում գործում է ամոնիումի պերռենատի (ռենիումի պարունակությունը 69,4 տոկոս) արտադրության արտադրամասը: Ներկայում ընկերությունում աշխատում է շուրջ 500 մարդ, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 208.4 հազ. դրամ: 

Խոշոր հարկատուների ցուցակում «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ն զբաղեցնում է 155-րդ տեղը՝ վճարելով 602,7 մլն դրամ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08