CITIGROUP-Ը «ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է» ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՄԵՋ
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) ամերիկյան առաջատար Citigroup բանկային խմբին պարտադրել է բարձրացնել փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը: Դաշնային պահուստային համակարգի գնահատմամբ՝ ներկայում բանկի կողմից կիրառվող ներքին վերահսկողության մեթոդների արդյունավետությունն անբավարար է:
Նշենք, որ ԴՊՀ-ի պահանջի հրապարակումից հետո, 60 օրվա ընթացքում, Citigroup-ը պետք է հաշվետվություն ներկայացնի՝ իր դեմ առաջադրված խնդիրների վերլուծության և գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Հաշվետվությունը պետք է պարզաբանի ռիսկերի կառավարման հետ կապված խնդիրները: