2024թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտահանումն աճել է 2.1 անգամ
2024թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 22,581.5 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 86.8%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,192․1 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2024թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանն արտահանել է 9,694.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 12,886.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 2.1 անգամ, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 70․9%։