
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԱԻԱՅԻ ԿԱՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՆԻ ROYAL BANK OF SCOTLAND ԲԱՆԿԻ 57.9%-Ը
Associated Press գործակալությունը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կդառնա Royal Bank of Scotland բանկի հիմնական բաժնետեր: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով մեծ վնասներ կրած բանկին օգնելու համար բրիտանական կառավարությունը պատրաստվում է տրամադրել 30.7 միլիարդ դոլար: Սույն գումրի դիմաց կառավարության կհանձնվեն բանկի բաժնետոմսերի 57.9%-ը:
Նշենք, որ բանկը արդեն իր համաձայնությունը տվել է սույն գործարքին: Կառավարությունը տրվելիք բաժնետոմսերի փաթեթի մեջ են մտնում նաև 5 միլիարդդոլար արժողությամբ արտոնյալ բաժնետոմսեր: