Ի՞նչ ապրանքներով է Վրաստանն առևտուր անում Եվրամիության հետ
Վրաստանի վիճակագրության ազգային բյուրոյի տվյալներով՝ ԵՄ-ից ներմուծումն աճել է 15%-ով, իսկ արտահանումը կրճատվել է 32%-ով։
Ընթացիկ տարում Վրաստանը ԵՄ-ից գնել է 2.8 միլիարդ դոլարի արտադրանք, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 2.4 միլիարդ դոլարի:
Եվրամիությունից Վրաստան ամենաշատը ներմուծվող հինգ ապրանքախմբերն են մարդատար ավտոմեքենաները, նավթն ու նավթամթերքը, դեղորայքը, բեռնատարներն ու հեռախոսային սարքավորումները:
Վրաստանից ԵՄ արտահանումը նվազել է: Այսպես, 2024 թվականի հունվար-օգոստոսին Վրաստանը Եվրամիություն է ուղարկել 342.2 միլիոն դոլարի ապրանք, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար՝ 506.4 միլիոն դոլարի:
Վրաստանից Եվրամիություն ամենաշատը արտահանվող հինք ապրանքախմբերն են նավթն ու նավթամթերքը, պարարտանյութերը, թանկարժեք մետաղների հանքաքարերն ու խտանյութերը, ընդեղենը և ֆեռոհամաձուլվածքները: