Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Ֆրանսիայի վարչապետը խոստացել է 2025-ին բյուջեի դեֆիցիտը հասցնել 5%-ի
01/10/2024 19:22
Կիսվել

Ֆրանսիայի վարչապետը խոստացել է 2025-ին բյուջեի դեֆիցիտը հասցնել 5%-ի

Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնյեն մտադիր է իր մանդատի շրջանակներում 2025-ին կրճատել հանրապետության բյուջեի դեֆիցիտը մինչև 5%, մինչդեռ ընթացիկ տարում այն կարող է գերազանցել 6%-ը:

«Ակնկալվում է, որ այս տարի մեր պետական ​​բյուջեի դեֆիցիտը, ինչպես բոլոր պետական ​​մարմիններինը, կգերազանցի ազգային հարստության 6%-ը: Մենք մտադիր ենք 2025 թվականին դեֆիցիտը հասցնել 5%-ի և աշխատել՝ մինչև 2029 թվականն այն վերադառնա առավելագույն թույլատրելի արժեքին՝ 3%՝ համաձայն մեր եվրոպական պարտավորությունների», – ասել է վարչապետը:

Երկրի ֆինանսական պարտքը վարչապետը դամոկլյան սուր է համարել: Այժմ Ֆրանսիայի պարտքը կազմում է 3.1 տրիլիոն եվրո:

ԵՄ դիրեկտիվներով նախատեսված բյուջեի դեֆիցիտի առավելագույն մակարդակը ՀՆԱ-ի 3%-ն է: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը 2023 թվականի վերջին արդեն հասել է 5.5%-ի՝ սպասվող 4.9%-ի փոխարեն: Երկրի էկոնոմիկայի նախարարությունը 2024 թվականին բյուջեի դեֆիցիտը կանխատեսել է ՀՆԱ-ի 5.1-5.2%-ի չափով: Այնուամենայնիվ, բյուջեի և հանրային հաշիվների նոր նախարար Լորան Սեն-Մարտենը սեպտեմբերի 25-ին խորհրդարանական հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը կարող է գերազանցել 6%-ը՝ լրջորեն գերազանցելով նախնական կանխատեսումները: Մինչև հոկտեմբերի 9-ը Բարնիեի ղեկավարած կաբինետը պետք է ներկայացնի 2025 թվականի բյուջեի նախագիծը։

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48