Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.50
EUR BUY - 443.00-3.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 66.59+0.26 WTI - 63.35-0.77
COMEX:  GOLD - 3458.20-0.88 SILVER - 38.51+0.05
COMEX:  PLATINUM - 1341.50-1.67
LME:  ALUMINIUM - 2609.00+1.81 COPPER - 9762.00+1.28
LME:  NICKEL - 15156.00+0.88 TIN - 33624.00+1.11
LME:  LEAD - 2007.50+1.72 ZINC - 2827.00+2.50
FOREX:  USD/JPY - 147.72+0.38 EUR/GBP - 1.1639-0.18
FOREX:  EUR/USD - 1.1639-0.18 GBP/USD - 1.3449+0.11
STOCKS RUS:  RTSI - 1154.84+1.17
STOCKS US: DOW JONES - 44175.61+0.47 NASDAQ - 21450.02+0.98
STOCKS US: S&P 500 - 6389.45+0.78
STOCKS JAPAN:  NIKKEI - 41820.48+1.85 TOPIX - 3024.21+1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24858.82-0.89 SSEC - 3635.13-0.12
STOCKS EUR:  FTSE100 - 9095.73-0.06 CAC40 - 7743.00+0.44
STOCKS EUR:  DAX - 24162.86-0.12
08/08/2025  CBA:  USD - 383.59-0.06 GBP - 515.62+1.03
08/08/2025  CBA:  EURO - 446.35-1.41
08/08/2025  CBA:  GOLD - 41731+139 SILVER - 473.27+7.33
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ – ՁՄԵՌ 2013
29/03/2013 12:54
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ – ՁՄԵՌ 2013

«Հայաստանի առաջատար պրովայդերներ. ձմեռ 2013» հոդվածում ներկայացված են 2012թ.-ի դեկտեմբեր – 2013թ.-ի փետրվար ամիսներին Circle.am-ում գրանցված ցուցանիշները: Հրապարակված տվյալներից օգտվելու կամ դրանք արտատպելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) պարտադիր է (համապատասխան գիտելիքներ ունենալու դեպքում՝ ինտերնետում ակտիվ հղում http://w3schools.com/html/html_links.asp):

Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

Հոդվածի առաջնային տարբերակը հրապարակված է www.b24.am կայքում:

ԱՄՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Դեկտեմբեր – 1. Beeline` 46.75% (նոյեմբերի համեմատ՝ -0.47 տոկ. կետ), 2. Orange` 16.07% (-0.35 տոկ. կետ), 3. Ucom` 15.24% (+0.62 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.49% (-0.27% տոկ. կետ), 5. Rostelecom` 3.79% (-0.05 տոկ. կետ), 6. ADC` 2.88% (+0.17 տոկ. կետ), 7. Arminco` 1.77% (-0.14 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.86% (+0.19 տոկ. կետ), 9. MyLan` 0.54% (+0.09 տոկ. կետ), 10. BIonet` 0.5% (+0.08 տոկ. կետ):

Հունվար – 1. Beeline` 46.23% (դեկտեմբերի համեմատ՝ -0.52 տոկ. կետ), 2. Ucom` 16.27% (+1.03 տոկ. կետ), 3. Orange` 15.8% (-0.27 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.25% (-0.24% տոկ. կետ), 5. Rostelecom` 3.82% (+0.03 տոկ. կետ), 6. ADC` 2.65% (-0.23 տոկ. կետ), 7. Arminco` 1.39% (-0.38 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.94% (+0.08 տոկ. կետ), 9. MyLan` 0.52% (-0.02 տոկ. կետ), 10. BIonet` 0.49% (-0.01 տոկ. կետ):

Փետրվար – 1. Beeline` 45.67% (հունվարի համեմատ՝ -0.56 տոկ. կետ), 2. Ucom` 16.87% (+0.60 տոկ. կետ), 3. Orange` 15.4% (-0.4 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.17% (-0.08% տոկ. կետ), 5. Rostelecom` 4.08% (+0.26 տոկ. կետ), 6. ADC` 2.85% (+0.2 տոկ. կետ), 7. Arminco` 1.52% (+0.13 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.96% (+0.02 տոկ. կետ), 9. MyLan` 0.57% (+0.05 տոկ. կետ), 10. BIonet` 0.55% (+0.06 տոկ. կետ):

ԸՍՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ

Ձմռան ամիսների ընթացքում անփոփոխ առաջատար Beeline-ի ցուցանիշը նվազել է 1.55 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա փետրվարի համեմատ կրճատումը կազմել է 3.4 տոկոսային կետ կամ 6.92%:

Այս տարվա հունվար ամսից ցուցակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում Ucom-ը: 2012թ.-ի նոյեմբեր ամսվա համեմատ գրանցվել է աճ` 2.25 տոկոսային կետով: Վերջին 12 ամիսներին աճը կազմել է 4.15 տոկոսային կետ կամ 32.6%:

Երրորդ հորիզոնական է նահանջել բջջային ինտերնետի առաջատար Orange-ը: Ձմռան ընթացքում արձանագրվել է ցուցանիշի նվազում 1.02 տոկոսային կետով: Անցյալ տարվա փետրվարի համեմատ արձանագրվել է անկում` 1.33 տոկոսային կետով կամ 7.9%-ով:

Vivacell-MTS-ը շարունակում է զբաղեցնել չորրորդ հորիզոնականը: 2012թ.-ի նոյեմբերի համեմատ առաջատար բջջային օպերատորի ցուցանիշը նվազել է 0.59 տոկոսային կետով, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում գրանցվել է աճ` 0.15 տոկոսային կետով կամ 1.67%-ով:

Հինգերորդ տեղում է Rostelecom-ը: Պրովայդերի ցուցանիշը ձմռան ընթացքում աճել է 0.24 տոկոսային կետով: Անցյալ տարվա փետրվարի համեմատ արձանագրվել է աճ` 1.62 տոկոսային կետով կամ 65.85 տոկոսով:

ADC-ն վեցերորդն է: Դեկտեմբեր-փետրվար ամիսներին գրանցվել է աճ 0.14 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա փետրվարի համեմատ արձանագրվել է անկում` 0.82 տոկոսային կետով կամ 22.3%-ով:

Յոթերորդ հորիզոնականը զբաղեցնող Arminco-ի ցուցանիշը ձմռան ընթացքում նվազել է 0.39 տոկոսային կետով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ցուցանիշը կրճատվել է 0.59 տոկոսային կետով կամ 27.9%-ով:

Ութերորդ հորիզոնականը զբաղեցնող Ղարաբաղ տելեկոմի ցուցանիշը ձմռան ամիսներին աճել է 0.29 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա փետրվարի համեմատ արձանագրվել է աճ` 0.23 տոկոսային կետով կամ 31%-ով:

Իններորդ տեղն է զբաղեցնում MyLan ընկերությունը: Դեկտեմբեր-փետրվար ամիսներին ցուցանիշն աճել է 0.12 տոկոսային կետով:

Տասնյակը եզրափակում է Bionet-ը: Պրովայդերի ցուցանիշը ձմռան ընթացքում աճել է 0.15 տոկոսային կետով:

ՏԱՐԵԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

2012թ.-ի դեկտեմբերին առաջին 10 պրովայդերներին բաժին է ընկել Circle.am-ում գրանցված կայքեր հայաստանյան այցելությունների 97.89%-ը, 2013թ.-ի հունվարին` 97.36%-ը, փետրվարին` 97.64%-ը: Անցյալ տարվա նոյեմբերին սույն ցուցանիշը կազմել էր 98.02%, իսկ 2012թ.-ի փետրվարին` 97.49%:

Առաջատար 5 պրովայդերների դեպքում պատկերը հետևյալն է. 2012թ.-ի դեկտեմբեր` 91.34%, 2013թ.-ի հունվար` 91.37%, փետրվար` 91.19%: Անցյալ տարվա նոյեմբերին սույն ցուցանիշը կազմել էր 91.86%, իսկ 2012թ.-ի փետրվարին` 91.21%:

Առաջատար 5 պրովայդերները մնում են ոլորտի հիմնական խաղացողներ:

Ինչպես տեսնում ենք` վերջին ամիսների ընթացքում վերոնշյալ(տասնյակի և հնգյակի) ցուցանիշները տատանվում են մեր կողմից երբևէ արձանագրված առավելագույն ցուցանիշների մոտակայքում: Ոլորտի խոշորացման միտումները դադարել են: Արձանագրված ցուցանիշների փոփոխությունները տեղի են ունենում ուղիղ ու ավելի սրված մրցակցության և ոչ ոլորտի ընդլայնման հետևանքով: Մասնավորապես.

Ա) Ucom-ը վերականգնել է աճի սրընթաց տեմպերը, աճում է նաև Rostelecom-ը: Մյուս կողմից Beeline-ի ցուցանիշը շարունակում է նվազել: Ոլորտի հագեցվածության պայմաններում սա նշանակում է, որ վերջին շրջանում մրցակիներին, հիմնականում աճի ավելի բարձր արագությունների հաշվին, հաջողում է գերազանցել առաջատարին:

Բ) Orange-ի և Vivacell-MTS-ի ցուցանիշների ձմեռային անկումը հիմնականում հանդիսանում է Ucom-ի սրընթաց աճի հետևանք, իհարկե կա նաև սեզենային բաղադրիչ: Տարեկան ցուցանիշները (Vivacell-MTS` աճ +0.15, Orange` նվազում -1.33 տոկոսային կետ) իրենց հերթին ցույց են տալիս, որ բջջային ինտերնետի ոլորտում ևս, սրված մրցակցության հետևանքով, առաջատարի մասնաբաժինը որոշակիորեն նվազել է:

——————————-

Քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելել http://www.b24.am/report:

Circle.am-ի մասին – Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցված հայկական առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին – Ֆինանսատնտեսական լրատվության էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ու բանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ:

08/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.59
-0.06
Եվրո (EUR)
446.35
-1.41
Ռուբլի (RUR)
4.7985
-0.0128
Լարի (GEL)
142.2
+0
41731
+139
Արծաթ
473.27
+7.33