Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
BEELINE. «ԵՂԻ´Ր ԱՌՑԱՆՑ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՑ
29/03/2013 16:44
Կիսվել

BEELINE. «ԵՂԻ´Ր ԱՌՑԱՆՑ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՑ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է «Եղի´ր առցանց»  ծառայության մեկնարկի մասին: Միանալով այս ծառայությանը`  Beeline բջջային կապի բաժանորդները հնարավորություն կունենենան շփվել  Facebook, ВКонтакте և Одноклассники սոցիալական ցանցերում բոլորովին անվճար` օգտվելով նշված սոցիալական ցանցերի շարժական տարբերակներից ու հավելվածներից:

«ԱրմենՏել» ընկերությունը նորարարական մոտեցումների շնորհիվ մշտապես կատարելագործում և ընդլայնում է մատուցվող ծառայությունների տեսականին: «Եղի´ր առցանց»  ծառայությունը հատկապես ժողովրդականություն կվայելի Հայաստանում արագորեն աճող սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Հանդիսանալով նորարարությունների առաջատարը` «ՎիմպելԿոմ»-ը համագործակցում է աշխարհի խոշորագույն ինտերնետ ռեսուրսների հետ, և այս համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք Հայաստանում մեկնարկել շարժական կապի ամենաժամանակակից ծառայությունները»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

«Եղի´ր առցանց»  ծառայության միացումը կարելի է իրականացնել հետևյալ եղանակներով` զանգահարելով 067499 համարին, ուղարկելով 99 տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին կամ հավաքելով  *110*99#  հրահանգը:

Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային» և «Անսահմանափակ» սակագնային փաթեթների և «Ստեպ» ՍՓ-ների բաժանորդներին: Ծառայությունը չի գործում ռոումինգում և չի տարածվում «Opera-Mini» բրաուզերի միջոցով սոցիալական ցանցերի շարժական տարբերակներ այցելելիս:

Մինչև 2013թ.-ի մայիսի 31-ը ներառյալ Beeline բջջային կապի բաժանորդները կարող են ծառայությունն ակտիվացնել անվճար  և առանց վերաակտիվացման անհրաժեշտության: Անցնելով այլ ինտերնետ ռեսուրսներ,  ինչպես նաև ֆոտո, վիդեո կամ խաղեր ներբեռնելիս օգտագործված ինտերնետի ծավալը հաշվարկվում է բաժանորդի սակագնային փաթեթի համաձայն:

«Եղի´ր առցանց»  ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41