ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 02/04/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.95 դրամով և կազմել 417.63 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 536.36 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 13.41 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.73 դրամով և կազմել 634.34 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 48.81 դրամով և կազմել 21459.89 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.88 դրամով և կազմել 384.55 դրամ: Պլատինի գինը նվազել է 48.14 դրամով և կազմել 21161.13 դրամ: