2024թ․-ի հունվար-օգոստոսին Հայաստանում պանրի արտադրության ծավալը աճել է 12․6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 16,801.1 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 12․6%-ով։
Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 39%-ով և կազմել 2,240.7 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 11%-ով՝ կազմելով 6,542.9 տոննա։
Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 21.1%-ով և կազմել 1,660.4 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 6%-ով և կազմել 6,568.2 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը աճել է 2․1%-ով՝ կազմելով 4,147.2 տոննա:
Պաղպաղակի արտադրությունն աճել է 9%-ով և կազմել 9,191.2 հազար լիտր։