Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Ժամանակակից տեխնոլոգիաների համադրումը մարդկային հոգատարության հետ
09/10/2024 18:10
Կիսվել

Ժամանակակից տեխնոլոգիաների համադրումը մարդկային հոգատարության հետ

Հոկտեմբերի 6-ից 14-ը Ամերիաբանկն անցկացնում է Առաջնային սպասարկման ոլորտի գերազանության ծրագիր, որին մասնակցում են բանկի մասնաճյուղային ցանցի բոլոր աշխատակիցները։ Ծրագիրն ուղղված է մասնակիցների մասնագիտական ու ճկուն հմտությունների բարելավմանն ու սպասարկման որակի ստանդարտացմանը մասնաճյուղային ողջ ցանցում։ Նախագիծն անցկացնում է սպասարկման ոլորտում բազմամյա փորձ ունեցող, միջազգային դասընթացավար Անետա Կորոբկինան: Վերջինս Ամերիաբանկի հետ համագործակցում է 2018-ից։

Նրա խոսքով` տարբեր ոլորտներում մրցակցությունը թելադրում է նոր կանոններ և ի տարբերություն առաջարկվող ​​պրոդուկտների ու ծառայությունների՝ բարձր որակի սպասարկման մշակույթը դժվար է կրկնօրինակել: Անետա Կորոբկինան վստահ է, որ արհեստական ​​բանականությունը կարող է պարզեցնել որոշ գործընթացներ, բայց միայն մարդիկ են ունակ լուծել ավելի բարդ իրավիճակներ:

Այս գաղափարն արտացոլված է Ամերիաբանկի ամենօրյա պրակտիկայում, որը մարդակենտրոնությունը հռչակել որպես հիմնական արժեք։ Բանկի ՄՌԿ ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցն ընդգծում է, որ բանկի աշխատակիցները պարբերաբար անցնում են վերապատրաստման խորացված դասընթացներ։

«Շուրջ երկու տասնամյակ մեր բազմաթիվ ծրագրերով ու նախաձեռնություններով, տեղական և միջազգային ամենատարբեր ակադեմիաների, փորձագետների ու գործընկերների հետ ոչ միայն կատարելագործում ենք անձնակազմի մասնագիտական որակները, այլև զինում նրանց փափուկ հմտություններով ու կարողություններով, որոնք ուղղված են են ժամանակակից հաճախորդների կարիքներն ու ակնկալիքները բավարարելուն», – նշում է ՄՌԿ ծառայության ղեկավար Աննա Վարդայնացը։

Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն իր հերթին նշում է, որ իրենց համար սկզբունքային է, որ ցանկացած հաճախորդ Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ մուտք գործելու պահից իրեն զգա արժևորված, հեռանա բավարարված ու երջանիկ, ինչի համար, նախևառաջ, պետք է ունենալ մոտիվացված և պրոֆեսիոնալ աշխատակիցներ:

Իսկ Ամերիաբանկի Սպասարկման Որակի Հավաստման Ծառայության ղեկավար Գայանե Նազարյանի խոսքով, սպասարկման չափանիշների շրջանակներում ներդրված ստանդարտների մեծ մասն ի սկզբանե խորթ էր հայկական շուկային, սակայն ժամանակի ընթացքում հաճախորդները ոչ միայն ընտելացել են սպասարկման նոր ստանդարտներին, այլև իրենք են պահանջում հետամուտ լինել դրանց կիրառման հարցում։

«Բանկում գործում է հատուկ ստորաբաժանում՝ Որակի Հավաստման Ծառայություն, որը սպասարկման որակի վերահսկողության, պահպաման ու բարելավման ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացնում։ Մոնիթորինգի, վերլուծությունների, հետադարձի կապի միջոցով բարձրացնում ենք առկա հարցերը, պատշաճ ուսումնասիրում ու լուծումներ առաջարկում։ Մեր աշխատանքի հավաստիքն է մեկ տասնամյակից ավել իրականացվող աշխատանքի գնահատման, մասնավորապես, հաճախորդների հավատարմության (NPS) և սպասարկման որակի ինդեքսի (CPI) տարեցտարի աճող ցուցանիշները», – նշում է Գայանե Նազարյանը։

Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քայլել տեխնոլոգիական զարգացմանը համընթաց: Ինչպես և ցանկացած կազմակերպության դեպքում, լավ արդյունքներ գրանցելու համար միայն տեխնոլոգիական լուծումների կիրառումը բավարար չէ: Հաջողութունը գալիս է ժամանակակից տեխնոլոգիաները մարդկային հոգատարության հետ համադրելու արդյունքում։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85