
ՌՈՒՍՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ «ՆԱԻՐԻՏ»-ՈՎ
Հայաստան են ժամանել Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերության՝ «Ռոսնեֆտ»-ի պատվիրակները, ովքեր հանդիպումներ են ունենալու Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ, ամենայն հավանականությամբ, բանակցությունների թեման «Նաիրիտ»-ն է լինելու:
Նշենք, որ «Ռոսնեֆտ»-ը «Իտերա» նավթագազային ընկերության 51 տոկոսի բաժնետերն է, իսկ «Ինտերա»-ն «Նաիրիտ»-ի պոտենցյալ ներդրողներից մեկ է: