Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՀԲ. Եվրոպա և Կենտրոնական Ասիա – տնտեսական կայունություն՝ դաղդաղ աճի պայմաններում
18/10/2024 19:31
Կիսվել

ՀԲ. Եվրոպա և Կենտրոնական Ասիա – տնտեսական կայունություն՝ դաղդաղ աճի պայմաններում

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող տնտեսությունների տնտեսական աճը կայունանում  է մի շարք ճգնաժամերից հետո, սակայն զգալի ցածր է 2000-ականների սկզբի մակարդակից՝ ասվում է Համաշխարհային բանկի՝ տարածաշրջանի վերաբերյալ այսօր լույս տեսած «Տնտեսական նորություններ» զեկույցում։

Տարածաշրջանում այս տարի սպասվում է, որ աճը 2023 թ.-ի 3.5%-ից կնվազի մինչև 3.3%՝ 2025 թ.-ին էլ ավելի դանդաղելով մինչև 2.6%։ Սա նշանակալիորեն ավելի թույլ է 2000-09 թթ.-ի 5.1% միջին աճից և ցածր նրանից, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանի միջին եկամտով երկրներին՝ մեկ կամ երկու սերնդի ընթացքում բարձր եկամտով երկրի կարգավիճակի հասնելու իրենց ձգտման համար։ Ավելի ցածր  գնաճը որոշ կենտրոնական բանկերի հուշում է այս տարի սկսել վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքների իջեցումը։ Բայցևայնպես քաղաքականության զգուշավորությունը գերակշռում է գնային մշտական ճնշումների շուրջ մտավախությունների պայմաններում։

Զեկույցով տարածաշրջանի կրթական համակարգերում լուրջ վերափոխման կոչ է արվում, մասնավորապես՝ բարձրագույն կրթությունում, բացահայտելու մարդկային տաղանդը, որն անհրաժեշտ է տնտեսական աճին նոր ուժ հաղորդելու և բարձր եկամտով երկրներին մերձեցումը խթանելու համար։

«Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի երկրները հմտորեն հաղթահարել են բարձր գնաճի, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքների և տարածաշրջանի համար արտահանման հիմնական շուկայի՝ Եվրամիության տնտեսության թույլ ընդլայնման պատճառով առաջացած ցնցումները»,- ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանին։ «Երկարաժամկետ հեռանկարում արտադրողականության ավելի բարձր աճի հասնելու համար կարևոր կլինի, որ տարածաշրջանի երկրները բարձրացնեն թե՛ միջնակարգ, թե՛ բարձրագույն կրթության որակը, ինչն առանցքային է մարդկային կապիտալի և ստեղծարարության ամրապնդման համար»։

Ներկայումս Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող տնտեսությունների տնտեսական աճի հիմքում մասնավոր սպառումն է՝ պայմանավորված բարձրացող աշխատավարձերով, տնային տնտեսություններին ուղղվող պետական տրանսֆերտներով և նվազող գնաճով։ Դրամական փոխանցումները ևս նախահամավարակային մակարդակից բարձր են, և դրանք շարունակում են տնտեսության ընդլայնման հենարանը լինել Արևմտյան Բալկաններում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Զբոսաշրջությունը տարածաշրջանի աճի պատմության մյուս լուսավոր կետն է, ընդ որում միջազգային զբոսաշրջիկների ժամանումները գերազանցում են նախաճգնաժամային մակարդակը։ Թուրքիայում այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկների ժամանումները գրեթե 30%-ով ավելի էին 2018 և 2019 թթ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Ապրանքների արտահանման վերականգնումը, սակայն մարել է Եվրամիությունում տնտեսության աճի տեմպի դանդաղման պատճառով։

Ուկրաինայում, Ռուսաստանի ներխուժման հասցրած զգալի վնասը և էլեկտրաէներգիայի լուրջ ընդհատումները հավանական է, որ աճի տեմպը դանդաղեցնեն՝ անցյալ տարվա 5.3% -ից  այս տարի մինչև 3.2% և 2025 թ.-ին 2%։ Ռուսաստանում դրամավարկային քաղաքականության խստացումը և արտադրական կարողությունների և աշխատանքային ռեսուրսներն ավելի ու ավելի կաշկանդող սահմանափակումներն ակնկալվում է, որ աճի տեմպը կդանդաղեցնեն՝ 2023 թ․-ի 3.6%-ից այս տարի 3.2% -ի և 2025 թ.-ին՝ 1.6%-ի։

Թուրքիայի՝ Ռուսաստանից հետո տարածաշրջանի երկրորդ խոշոր տնտեսության, աճն այս տարի 2023 թ.-ի 5.1% -ից կդանդաղի մինչև 3.2%՝ պայմանավորված սպառմամբ առաջնորդվող ընդլայնումից տնտեսության շարունակվող վերահավասարակշռմամբ և դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության նորմալացմամբ։ Ներդրումների աճը ևս կտրուկ դանդաղել է՝ հանրային ներդրումների կրճատման, փոխառությունների ներգրավման բարձր ծախսերի և շինարարական ակտվիության հետագա նվազման պատճառով։

Կրթության ուղղությամբ ներդրումներ՝ մարդկային կապիտալի ընդլայնման և աճի խթանման համար

Կադրերի և որպես տնտեսական աճի շարժիչ դրանց դերի հատուկ վերլուծությամբ՝ զեկույցով եզրակացություն է արվում, որ կրթության որակը վատթարացել է վճռորոշ պահին, երբ տարածաշրջանի տնտեսությունների առջև արդեն ծառացած են ժողովրդագրական և մարդկային կապիտալի լուրջ մարտահրավերներ։ Բնակչությունն արագ ծերանում է շատ երկրներում, իսկ աշխատուժի կազմում մասնակցությունը տարածաշրջանի որոշ մասերում ցածր է պահպանվում՝ հատկապես կանանց համար։

«Տարածաշրջանում երկարաժամկետ աճին զարկ տալու ամենամեծ հնարավորությունը կրթության, հատկապես՝ բարձրագույն կրթության որակի բարձրացումն է»,- ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր տնտեսագետ՝ Իվայլո Իզվորսկին։  «Կրթության որակի առաջնահերթության սահմանումը և ցկյանս ուսումնառությանն աջակցումը կամրապնդեն մարդկային կապիտալը, կնվազեցնեն կադրերի սխալ բաշխումն ու վատնումը, ուժ կհաղորդեն նորարարությանը և կլինեն կայուն տնտեսական աճի և զարգացման շարժիչը»։

Զեկույցում նշվում է, որ տարածաշրջանում կրթության բոլոր օղակներում ընդգրկվածության մակարդակը բարձր է։ Խնդիրը կրթության որակն է, որը վերջին տարիներին վատացել է։ 15 տարեկան սովորողների շրջանում անցկացվող՝ Աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրի թեստային միավորները էականորեն նվազել են վերջին տասնամյակում։ Հիմնական (տարրական և միջնակարգ) կրթության որակի խզումները հատկապես մեծ են անբարենպաստ միջավայրերից սերող սովորողների դեպքում։

Արդյունքներով բարձրագույն կրթությունն ավելի է թերանում, քան հիմնական կրթությունը։  Մյուս տարածաշրջանների՝  հիմնական կրթության նման որակով կամ եկամտի նման մակարդակով երկրները ավելի լավ համալսարաններ ունեն։ Օրինակ՝ տարածաշրջանի միայն ինը հաստատություն է ընդգրկված «Times Higher Education»-ի աշխարհի լավագույն 500 համալսարանների վարկանիշավորման ցանկում։

Բարձրագույն կրթության համակարգերի թերությունների թվում են՝ ժամանակավրեպ ուսումնական ծրագրերը, սարքավորումների և ենթակառուցվածքի ուղղությամբ ներդրումների պակասը, վատ կառավարումը և կրթության և աշխատաշուկայի կարիքների միջև խզումը։ Այս մարտահրավերների հասցեագրման համար անհրաժեշտ է արագացնել կրթական ծրագրերի բարեփոխումները, հատկապես՝ բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա (STEM) առարկաների ուղղությամբ՝ բարելավելով բարձրագույն կրթության որակը և ընդգրկելով ավելի մեծ թվով և լավ պատրաստված ուսուցիչների՝ խթանելու մարդկային կապիտալի ստեղծումը։

ՀԲ. Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կանախատեսում

ninja_column_1ninja_column_8
Իրական ՀՆԱ-ի աճը շուկայական գներով, տոկոս, եթե այլ բան նշված չէՏոկոսային կետի տարբերություն 2024 թ. հունիսի կանխատեսումից
Երկիր2021202220232024գ2025կ2026կ2024կ2025կ2026կ
Ալբանիա8.94.93.43.33.43.400-0.1
Հայաստան5.812.68.35.554.600.10.1
Ադրբեջան5.64.61.13.22.72.40.90.30
Բելառուս2.4-4.73.941.20.82.80.50.3
Բոսնիա և Հերցոգովինա7.33.81.62.83.23.90.2-0.1-0.1
Բուլղարիա7.73.91.82.22.82.70.1-0.30
Խորվաթիա1373.13.532.80.50.20.1
Վրաստան10.6117.57.55.252.30.20
Ղազախստան4.33.25.13.44.73.500-0.1
Կոսովո10.74.33.33.83.940.100.1
Ղրղզստան5.596.25.84.54.51.30.30.5
Մոլդովա13.9-4.60.72.83.94.50.600
Չեռնոգորիա136.46.33.43.53.200.70.2
Հյուսիսային Մակեդոնիա4.52.211.82.53-0.7-0.40
Լեհաստան6.95.60.23.23.73.40.20.30.2
Ռումինիա5.74.12.122.73.5-1.3-1.1-0.3
Ռուսաստանի Դաշնություն5.9-1.23.63.21.61.10.30.20
Սերբիա7.72.52.53.84.240.30.40
Տաջիկստան9.488.37.25.550.710.5
Թուրքիա11.45.55.13.22.63.80.2-1-0.5
Ուկրաինա3.4-28.85.33.2270-4.51.9
Ուզբեկստան866.365.85.90.70.30.2
Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ Ծանոթ։՝ գ = գնահատական, կ = կանխատեսում, ՀՆԱ = համախառն ներքին արդյունք
20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85