Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Bloomberg-ը նախազգուշացրել է 100 տրլն դոլար արժողությամբ հարկաբյուջետային ռումբի մասին
21/10/2024 14:56
Կիսվել

Bloomberg-ը նախազգուշացրել է 100 տրլն դոլար արժողությամբ հարկաբյուջետային ռումբի մասին

ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն՝ այս տարի աշխարհում պետական ​​պարտքի մակարդակը կհասնի 100 տրիլիոն դոլարի՝ առաջին հերթին Չինաստանում և ԱՄՆ-ում դրա ավելացման հաշվին։

2024 թվականին «Մեծ Յոթնյակի» (G7) երկրներում պարտքի բեռի միջին մակարդակը կազմել է 125․9%, ամբողջ աշխարհում՝ 94․8%, հաշվարկել է գործակալությունը։ ԱՄՆ-ում պետական ​​պարտքը հասել է ՀՆԱ-ի 97․4%-ին, Մեծ Բրիտանիայում՝ 103․2%-ի, Ֆրանսիայում՝ 111․3%-ի, Ճապոնիայում՝ 254%-ի։

Ըստ Bloomberg-ի կանխատեսումների՝ պետական ​​պարտքը միայն կշարունակի աճել. մինչև 2050 թվականը G7-ի երկրներում այն ​​կարող է աճել մինչև 188%, ամբողջ աշխարհում՝ մինչև միջինը 122․3%:

ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան իր ելույթում շեշտեց, որ «փոխառությունների սարը» ծանրանում է աշխարհի վրա: Նա նշել է, որ կառավարությունները պետք է աշխատեն նվազեցնել պետական ​​պարտքը և վերականգնել պահուստները «հաջորդ ցնցման դեպքում, որը անպայման տեղի կունենա, և գուցե ավելի շուտ, քան մենք ակնկալում ենք»։

Տնտեսագետներն ակնկալում են, որ աշխարհում պետական ​​պարտքի մակարդակի բարձրացման ֆոնին Ռուսաստանի Կենտրոնական բանկը կարող է բարձրացնել տոկոսադրույքները, գրում է Bloomberg-ը։

Ռուսաստանի Բանկը կարող է կրկին բարձրացնել իր հիմնական տոկոսադրույքը հոկտեմբերին կայանալիք հանդիպման ժամանակ, այս շաբաթ լրագրողներին ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Ալեքսեյ Զաբոտկինը։ Սեպտեմբերի կեսերին Ռուսաստանի Բանկը բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը 1 տոկոսային կետով՝ մինչև 19%։ Կարգավորողն այնուհետ նշել է, որ մինչև տարեվերջ գնաճը, հավանաբար, կգերազանցի հուլիսյան կանխատեսվող 6.5–7% միջակայքը:

Ռուսաստանի արտաքին պարտքը մինչև 2023 թվականի վերջը կրճատվել է 57 մլրդ դոլարով՝ մինչև 326.6 մլրդ դոլար, ինչը 14 տոկոսով պակաս է տարեսկզբի ցուցանիշից, հայտնում է Կենտրոնական բանկը։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72