Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Մեկնարկել է IDream ծրագրի դասընթացը․ IDBank
25/10/2024 13:11
Կիսվել

Մեկնարկել է IDream ծրագրի դասընթացը․ IDBank

Օրեր առաջ մեկնարկեց IDBank-ի IDream կրթական ծրագրի դասընթացների փուլը։ IDBank-ն ամփոփում է 2024թ․ IDream ծրագրերի արդյունքները, որի շնորհիվ Բանկի թիմը համալրվել է ծրագիրն ավարտած 37 ուսանողներով։

IDream ծրագիրը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երիտասարդի ձեռք բերել տեսական և գործնական մի շարք գիտելիքներ վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես նաև նոր գիտելիքներ և հմտություններ՝ բանկային գործում:

IDBank-ի կողմից կազմակերպված այս կրթական ծրագրի արդյունքում 2019թ․-ից սկսած Բանկի թիմը համալրվել է շուրջ 300 սկսնակ մասնագետներով, ովքեր իրենց կարիերան սկսել և շարունակում են IDBank-ում։

Ծրագիրը նպատակ ունի սկսնակ մասնագետներին տրամադրել տեսական գիտելիքներ ֆինանսավարկային ոլորտի վերաբերյալ, զարգացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են բանկային ոլորտում սկսնակ աշխատակցին, ծրագրի մասնակիցներին ներսից ծանոթացնել Բանկի գործունեությանն ու կորպորատիվ մշակույթին, ծրագրի լավագույն մասնակիցներով համալրել Բանկում սկսնակ մասնագետների թափուր հաստիքները։

IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով` հոկտեմբերի 16-ին արդեն մեկնարկել է 12-րդ և այս տարվա վերջին IDream-ը, որին մասնակցում են 30 ուսանող․ «Ծրագրի շրջանակում ուսանողները կսովորեն մինչև տարվա ավարտ, իսկ լավագույնները կանցնեն աշխատանքի արդեն հունվարին։ Հաջորդ IDream-ի մեկնարկի հայտարարությունը կլինի հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին։ IDBank-ը յուրաքանչյուր տարի ունենում է 3-4 IDream ծրագիր», – նշեց Սոնա Մանուչարյանը։

2024թ․-ի շուրջ 50 ուսանողներից Բանկում աշխատանքի են անցել 37-ը, իսկ վերջին 3 տարիների ընթացքում ծրագիրն ունեցել է 300 շրջանավարտ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85