
PORSCHE-Ի ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՆ «ԱՄԵՆԱՇԱՀՈՒԹԱԲԵՐՆ ԵՆ»
2012 թվականի արդյունքներով առաջատար ավտաարտադրող ընկերությունների շարքում յուրաքանչյուր միավոր արտադրանքի վաճառքից ստացված շահույթի ծավալով առաջինը գերմանական Porsche-ն է: Հաշվետու տարում յուրաքանչյուր վաճառված ավտոմեքենայից Porsche-ն ապահովել է 17,056 հազար եվրոյի շահույթ (մինչ հարկումը): Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 230 եվրոյով:
Երկրորդ հորիզոնականում գերմանական BMW ընկերությունն է, որը յուրաքանչյուր ավտոմեքենայի վաճառքից ստացել է 4132 եվրո շահույթ: Առաջատար եռյակում է հայտնվել նաև Audi (3721 եվրո):