SAMSUNG-Ը ԵՎ LG-Ն ԿԿՐՃԱՏԵՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ ազդեցություն է ունեցել նաև էլեկտրոնիկայի ոլորտի հարավկորեական ընկերությունների վրա: Հարավկորեական Maeil Business Newspaper պարբերականը հայտնում է, որ բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող Samsung Electronics և LG Electronics ընկերությունները արդեն հայտարարել են 2009թ.-ին իրենց խրագրերի փոփոխության մասին:
Այսպիսով Samsung Electronics-ը պատրաստվում է 2009թ.-ին նախկինում նախատեսված 242 միլիոն հեռախոսի փոխարեն արտադրանքի ծավալները իջեցնել 8%-ով և արտադրել 222.8 միլիոն հեռոխոս: 2008թ.-ին ընկերությունը արդեն վաճառել է 200.1 միլիոն հեռախոս:
LG Electronics ընկերությունը նույնպես կրճատել է նախկինում նախատեսված ծավալները: Այսպիսով LG-ն 2009թ.-ին 119 միլիոն հեռախոսի փոխարեն կարտադրի 105.6 միլիոն հեռախոս, որը նշանականում է, որ ծավալները կրճատվել են 12%-ով: Մասնագետները նշում են, որ այս տարի ընկերությունը կվաճառի մոտ 100 միլիոն հեռախոս: