Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ 82-ՐԴ ՏԵՂՈՎ»
11/04/2013 15:13
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ 82-ՐԴ ՏԵՂՈՎ»

Անհրաժեշտ է, որպեսզի տրանսպորտի և կապի նախարարությունը ներկայացնի միջոցառումների ծրագիր, թե ինչ քայլեր պետք է իրականացվեն, որպեսզի Հայաստանն էապես բարելավի իր դիրքը համաշխարհային ցանցային պատրաստվածության վարկանիշում: Կառավարության նիստի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն՝ անդրադառնալով Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված «2013թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց»-ին:

Նշենք, որ ըստ զեկույցի՝ մեր երկիրը համաշխարհային ցանցային պատրաստվածության համակարգում 12 տեղով բարելավել է իր դիրքը և 144 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը։ 

«Մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած այս բնագավառում մենք 12 քայլ առաջ ենք գնացել, սակայն դեռևս ունենք լուրջ անելիքներ, որովհետև նույնիսկ տարածաշրջանում մենք մրցակցային առումով հետ ենք մնում և՛ Ադրբեջանից, և՛ Վրաստանից, – ասել է Տիգրան Սարգսյանը։ – Հասկանալի է, որ ճեղքվածքը, որը գոյություն ուներ հարևան երկրների, մասնավորապես, Ադրբեջանի հետ, նվազել է, բայց, այնուամենայնիվ, 82-րդ տեղը մեզ չի կարող բավարարել»: Տիգրան Սարգսյանի խոսքով, վերլուծությունը ցույց է տալիս, որ շատ խնդիրներ պահանջելու են, որպեսզի կառավարության գերատեսչությունները ջանքեր գործադրեն։ 

«Եթե տրանսպորտի և կապի նախարարության լիազորությունների ներքո գտնվող միջոցառումները դիտարկենք, ապա այստեղ մեր դիրքերն ավելի ամուր են, քան, օրինակ, դատաիրավական համակարգի անկախության ցուցիչը, պայմանագրերի կիրառման գործընթացների քանակը. այս ցուցանիշներով մենք 137-րդ տեղում ենք, տեղական մրցակցության ինտենսիվության տեսակետից՝ 130-րդ, դատաիրավական համակարգի անկախությամբ՝ 110-րդ տեղում։ Հասկանալի է, որ հենց այս ցուցանիշները պետք է բարելավենք, որպեսզի առաջընթաց արձանագրենք։ Այս աշխատանքը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պետք է համակարգի, քանի որ սա իր պատասխանատվության ոլորտն է։ Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք կառավարության որոշում ընդունել և ամրագրել, թե որ գերատեսչություններն ինչ պետք է անեն, որ էական բարելավում ունենանք։ Ես այս հարցը սրում եմ, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր գերակա ուղղությունն է, և մենք չենք կարող բավարարվել 82-րդ տեղով», – ամփոփելով իր խոսքն՝ ասել է Տիգրան Սարգսյանը:

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67