Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
2024 թվականին կարագի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն աճել է 20%-ով
05/11/2024 12:06
Կիսվել

2024 թվականին կարագի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն աճել է 20%-ով

Ռուսաստան կարագի ներմուծումը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է 20 տոկոսով։ Այս մասին «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը։

«Ինչ վերաբերում է կարագին, ապա իրավիճակը միանգամայն պարզ է, տնային տնտեսությունների եկամուտների աճի ֆոնին, այս տարի պահանջարկը զգալիորեն աճել է, և թեև մեր կարագի արտադրությունը կայուն է, սակայն շուկայում որոշակի ժամանակավոր անհավասարակշռություն է ձևավորվել։ Կարագի պաշարի հետ կապված խնդիրը լուծելու համար այս պահին մենք ընդլայնում ենք նրա ներմուծումը բարեկամ երկրներից, մասնավորապես, Հնդկաստանից, Իրանից և Թուրքիայից, որոնք այս ապրանքի խոշոր արտահանողներն են։ Ակնկալում ենք, որ դա կսառեցնի շուկան և թույլ կտա մոտ ժամանակներս կայունացնել գնային իրավիճակը», – ասաց Լուտը:

Նա նշեց, որ շուկայական տնտեսության պայմաններում ամեն ինչ կախված է առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունից։ «Այստեղ՝ որպես կարգավորող մարմին, մեր հիմնական խնդիրն է կանխել կտրուկ թանկացումները, դրա համար մենք ունենք գործիքների լայն շրջանակ, որոնք անհրաժեշտության դեպքում կիրառում ենք»,- ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով, գների վրա զգալի ճնշում է գործադրում ինքնարժեքի աճը, որոնք տեղի են ունենում բոլոր ուղղություններով։ «Լոգիստիկան, փաթեթավորումը և այլ բաղադրիչներ թանկանում են: Բացի այդ, մենք ունենք աշխատավարձի աճի ամենաբարձր տեմպերից մեկը տնտեսության մեջ, և դա նույնպես ազդում է գնագոյացման վրա», – ասաց Լուտը:

Ռոսստատի տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերին կարագի գները 2024 թվականի սկզբից աճել են 17․96%-ով։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6