Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը հունվար-հոկտեմբերին աճել է 2.8%-ով
07/11/2024 14:37
Կիսվել

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը հունվար-հոկտեմբերին աճել է 2.8%-ով

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին աճել է 2.8%-ով՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային վարչությունը:

Նշված ժամանակահատվածում Չինաստանն ԱՄՆ է արտահանել 427.8 միլիարդ դոլարի ապրանք՝ տարեկան կտրվածքով 3.3%-ով ավելի: Չինաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 136.4 միլիարդ դոլարի ապրանք, ինչը 1.2%-ով ավելի է, քան 2023 թվականի հունվար-հոկտեմբերին: Երկու երկրների միջև առևտրի ոլորտում դեռևս լուրջ անհավասարակշռություն կա:

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփն իր նախընտրական ծրագրում առաջարկել է 60%-ի հասնող մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների համար:

Չինաստանը ԱՄՆ-ից ներմուծում է սոյայի հատիկներ, բամբակ և եգիպտացորեն, միկրոչիպեր, ամենագնացներ, հեղուկ գազ և նավթ, ածուխ, պղինձ և պղնձի հանքաքար: Ամերիկյան կողմը Չինաստանից գնում է սմարթֆոններ, համակարգիչներ, լիթիում-իոնային մարտկոցներ, պլաստիկ արտադրանք, անվտանգության տեսախցիկներ, կենցաղային տեխնիկա, կոշիկներ, մանկական խաղալիքներ և այլն:

Վերջին տարիներին չին-ամերիկյան հարաբերություններն ավելի են սրվել՝ ազդելով երկու երկրների միջև առևտրի վրա: 2022 թվականին նրանց ապրանքաշրջանառությունը հասել է 759.4 միլիարդ դոլարի՝ ավելանալով ընդամենը 0.6%-ով: 2023 թվականին այն նվազել է 11.6%-ով և կազմել 664.45 միլիարդ դոլար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52