Սոցիալական

USD BUY - 397.00+1.00 USD SELL - 404.00+3.00
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 425.00+2.00
OIL:  BRENT - 71.95-0.74 WTI - 68.17-0.64
COMEX:  GOLD - 2663.20+0.54 SILVER - 31.06+1.40
COMEX:  PLATINUM - 948.50+0.44
LME:  ALUMINIUM - 2590.00-0.15 COPPER - 8992.50-0.20
LME:  NICKEL - 15693.00-1.32 TIN - 28573.00-1.18
LME:  LEAD - 2076.00+0.17 ZINC - 3076.50-0.85
FOREX:  USD/JPY - 150.14-0.29 EUR/GBP - 1.0489-0.31
FOREX:  EUR/USD - 1.0489-0.31 GBP/USD - 1.2644-0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44782.00-0.29 NASDAQ - 19403.95+0.97
STOCKS US: S&P 500 - 6047.15+0.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 39248.86+1.91 TOPIX - 2753.58+1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19746.32+1.00 SSEC - 3378.81+0.44
STOCKS EUR:  FTSE100 - 8312.89+0.31 CAC40 - 7236.89+0.02
STOCKS EUR:  DAX - 19933.62+1.57
03/12/2024  CBA:  USD - 399.59+1.71 GBP - 506.00+0.45
03/12/2024  CBA:  EURO - 420.17+1.52
03/12/2024  CBA:  GOLD - 33944.01+31.41 SILVER - 391.26-1.46
ԱրարատԲանկը «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու
08/11/2024 16:04
Կիսվել

ԱրարատԲանկը «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու

Հավատարիմ իր սոցիալական պատասխանատվությանը՝ ԱրարատԲանկը միանում է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության նախաձեռնությանը՝ աջակցելով Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնմանը: Որպես նոյեմբերի 18-ին կայանալիք բարեգործական համերգի գլխավոր հովանավոր՝ Բանկն իր ներդրումն է բերում հանճարեղ արվեստագետի 100-ամյակին նվիրված այս յուրահատուկ նախագծին, որի նպատակն է ստեղծել 100 հեկտար անտառային տարածք:

«Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնումը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն միավորում է մշակութային ժառանգության պահպանումն ու բնապահպանական արժեքների ստեղծումը: Որպես «Իմ անտառ Հայաստան»-ի երկարամյա գործընկեր՝ մենք հետևողականորեն նպաստում ենք Հայաստանի անտառապատմանը, և այս նախաձեռնությունը դառնում է մեր համագործակցության հերթական նշանակալի փուլը: Հատկանշական է, որ Ազնավուրի 100-ամյակի առթիվ մենք ստեղծում ենք կենդանի, աճող հուշարձան, որը տարեցտարի կընդարձակվի ու կծաղկի՝ խորհրդանշելով մեծ արվեստագետի անմահ ժառանգությունը: Համոզված եմ, որ այս դաշնամուրային երեկոն կդառնա կարևոր քայլ մեր հավակնոտ նպատակի՝ 100 հեկտար կանաչ հուշարձանի հիմնման ճանապարհին»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«Շառլ Ազնավուրը միլիոնավոր մարդկանց սրտերում է Հայաստանում, Ֆրանսիայում և աշխարհում ամենուր, և մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բոլորին մասնակցել նրա անունը կրող անտառի ստեղծմանը։ Այն կդառնա նրա անվան, նրա լեգենդար երգերի հավերժության, մեր երկրին ու մեր մոլորակին սատարելու խորհրդանիշը։ Մենք շնորհակալ ենք «Ազնավուր» հիմնադրամին և ԱրարատԲանկին արագ արձագանքի և առատաձեռն աջակցության համար», – նշեց «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը։

«Շառլ Ազնավուրը պարզապես արտիստ չէր, նա ապրում էր համամարդկային ցավերով, որոնք մշտապես արտացոլվում էին իր երգարվետում և հարցազրույցներում։ Այդպես, «Մոլորակը մեռնում է» (La terre meurt) երգում Շառլ Ազնավուրն անդրադառնում է մարդկանց կողմից Երկրի աղտոտմանն ու բնապահպանական այլ խնդիրների։ Որպես նրա արժեքները կրող և տարածող՝ «Ազնավուր» հիմնադրամում մենք համոզված ենք, որ բնապահպանական նախաձեռնություններն անչափ կարևոր են ու հրատապ։ Մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնման գաղափարը և արեցինք առաջին ներդրումը։ Լիահույս ենք, որ այլ կազմակերպություններ և անհատներ ևս կմիանան», – ընդգծել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։

«ԱրարատԲանկի աջակցությունը չի սահմանափակվի միայն համերգի հովանավորությամբ: Հավատարիմ մնալով մեր կորպորատիվ մշակույթին՝ մենք ներգրավելու ենք նաև մեր աշխատակիցներին, որոնք անձամբ կմասնակցեն ծառատնկման աշխատանքներին: Սա մեզ համար ոչ միայն ֆինանսական ներդրում է, այլ նաև յուրաքանչյուր աշխատակցի անձնական ներգրավվածության հնարավորություն՝ հանուն կանաչ ապագայի», – նշել է Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը:

Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 18-ին, ժամը 19:30-ին: Հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա հատուկ ծրագրով, որը ներառում է Գեորգի Գյուրջիևի և Լեոշ Յանաչեկի ստեղծագործություններ, Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս առիթի համար գրված «Անտառի առեղծվածը» նոր ստեղծագործությունը, ինչպես նաև Ազնավուրի երգերի դաշնամուրային իմպրովիզացիաներ:

03/12/2024
դրամ
Դոլար (USD)
399.59
+1.71
Եվրո (EUR)
420.17
+1.52
Ռուբլի (RUR)
3.75
+0.01
Լարի (GEL)
139.96
+1.57
33944.01
+31.41
Արծաթ
391.26
-1.46