2012Թ.-ԻՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆՆ ԱՇԽԱՏԵԼ Է 5.79 ՄԼՆ ՌՈՒԲԼԻ
2012 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատել է 5,79 մլն ռուբլի (շուրջ 187 հազար ԱՄՆ դոլար): Կրեմլի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ ՌԴ նախագահը որպես սեփականություն հայտարարագրել է հողային տարածք, բնակարան, ավտոտնակ: Շարժական գույքից Վլադիմիր Պուտինը հայտարարագրել է 3 ավտոմեքենա (ГАЗ М-21,ГАЗ М-21-Р, Նիվա):
ՌԴ նախագահի կինը հաշվետու այս մեկ տարվա ընթացքում աշխատել է 121,4 հազար ռուբլի և հայտարարարգրված սեփականություն չունի:
Նշենք, որ 2011 թվականին Վլադիմիր Պուտինն աշխատել էր շուրջ 3,7 մլն ռուբլի: