Ֆինանսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
ArCa-ն, Ամերիաբանկի, Էվոկաբանկի և Կոնվերս Բանկի հետ միասին մեկնարկել է ArCa Pay հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումների հարթակը
11/11/2024 19:44
Կիսվել

ArCa-ն, Ամերիաբանկի, Էվոկաբանկի և Կոնվերս Բանկի հետ միասին մեկնարկել է ArCa Pay հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումների հարթակը

Նոյեմբերի 8-ին Armenian Card-ը ներկայացրեց հերթական նորարար պրոդուկտը՝ ArCa Pay-ը։ ArCa Pay-ը Հայաստանի բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդների միջև հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումներ կատարելու պարզ, արագ, հեշտ ու անվտանգ հարթակ է։

Համակարգին արդեն միացել են Ամերիաբանկը, Evocabank-ը և Կոնվերս Բանկը։ Այսուհետ այս բանկերի հաճախորդները կարող են իրենց բանկային հավելվածներով ակնթարթային գումարներ փոխանցել միմյանց՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։

ArCa-ն, Ամերիաբանկի, Էվոկաբանկի և Կոնվերս Բանկի հետ միասին մեկնարկել է ArCa Pay հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումների հարթակը

ArCa Pay-ին միացած բանկերի հաճախորդներն իրենց բանկային հավելվածում իրենք են ընտրում ArCa Pay համակարգով գումարի ստացման հիմնական ֆինանսական կազմակերպությունը։ Ի դեպ, փոխանցումը կարելի է ստանալ ընթացիկ, քարտային կամ հաշվառման հաշվին։

Նոր համակարգի ներկայացման ընթացքում ցուցադրվեց ArCa Pay առաջին փոխանցումը` ազդարարելով համակարգի մեկնարկը։ Դրամական միջոցները ելքագրվեցին փոխանցողի բանկային ընթացիկ հաշվից և ակնթարթային մուտքագրվեցին ստացողի ընթացիկ բանկային հաշվին։ Նշվեց նաև, որ ArCa Pay համակարգով դրամական միջոցների ակնթարթային փոխանցումները բանկերի և վճարահաշվարկային կազմակերպություններին տրամադրվելու են էականորեն ավելի ցածր սակագնով, քան քարտերի միջև կատարվող փոխանցումները, ինչը կհանգեցնի նաև վերջնական սպառողի համար ցածր սակագնի կիրառմանը։

ArCa-ն, Ամերիաբանկի, Էվոկաբանկի և Կոնվերս Բանկի հետ միասին մեկնարկել է ArCa Pay հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումների հարթակը

Մոտ ապագայում ArCa Pay համակարգով արդեն իսկ կսկսեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները։

Armenian Card-ի Գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Վարդան Խաչատրյանը նշեց. «Որպես վճարումների ազգային համակարգ՝ ArCa-ի նպատակն է զարգացնել այնպիսի հարթակներ ու գործիքներ, որոնց միջոցով մեր գործընկեր բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպությունները կկարողանան մշտապես կատարելագործվող, գերժամանակակից ծառայություններ մատուցել իրենց հաճախորդներին։ ArCa Pay-ը դրանցից մեկն է։ Շուտով ArCa-ն շուկային կներկայացնի ևս մի քանի հետաքրքիր ու պահանջված ծառայություններ»։

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ – Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր խոսքում նշեց. «Մենք մշտապես կարևորում ենք ծառայությունների շրջանակի ընդլայնումն ու մեր հաճախորդների համար լավագույն թվային փորձառության ապահովումը։ Ուրախ եմ, որ մենք առաջինների թվում ենք միացել նոր համակարգին՝ մեր հաճախորդներին ընձեռելով հեռախոսահամարի միջոցով միջբանկային փոխանցումներ կատարելու հնարավորություն։ Շնորհավորում եմ բոլորիս ArCa Pay-ի գործարկման առթիվ և շնորհակալություն եմ հայտնում համակարգի մշակման գործում ներգրավված մեր բոլոր գործընկերներին»։

ArCa-ն, Ամերիաբանկի, Էվոկաբանկի և Կոնվերս Բանկի հետ միասին մեկնարկել է ArCa Pay հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումների հարթակը

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Evoca-ն ArCa Pay համակարգին միացող առաջին 3 բանկերից մեկն է: Այսուհետ EvocaTOUCH հավելվածի օգտատերերը կկարողանան հեռախոսահամարով ակնթարթային գումարներ փոխանցել դեպի այլ բանկեր, ինչպես նաև ստանալ գումարներ այդ բանկերից` առանց մյուս կողմի բանկային տվյալները լրացնելու անհրաժեշտության: Սա մեր հաճախորդների համար կհեշտացնի բենքինգը և այն կդարձնի ավելի պարզ ու հարմար` միջազգային լավագույն փորձին համապատասխան: Շնորհավորում եմ բոլորիս՝ ArCa Pay-ի մեկնարկի կապակցությամբ»։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն ասաց. «Բանկային ծառայությունների զարգացմանը զուգահեռ փոխվում են Բանկերի հաճախորդների ֆինանսական կարիքներն ու ակնկալիքները. նրանք որոնում են լավագույն ֆինանսական փորձառություն, այդ թվում՝ պարզ, արագ ու անվտանգ փոխանցումների հնարավորություններ: Արդեն մի քանի տարի Converse Mobile հավելվածում հասանելի են Կոնվերս Բանկի հաճախորդ հանդիսացող անձանց հեռախոսահամարով փոխանցումները: ArCa Pay գործիքի ներդրմամբ Կոնվերս Բանկը ընդլայնում է գործիքակազմը՝ Converse Mobile օգտատերերին հնարավորություն ընձեռելով հեռախոսահամարով փոխանցումներ կատարել նաև համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին»:

Armenian Card-ը Հայաստանի ազգային վճարային համակարգն է, որը շարունակաբար ժամանակակից լուծումներ է ներկայացնում է իր գործընկերներն` բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին` ապահովելով ՀՀ վճարային համակարգի զարգացումը:

ArCa-ն, Ամերիաբանկի, Էվոկաբանկի և Կոնվերս Բանկի հետ միասին մեկնարկել է ArCa Pay հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումների հարթակը

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93