Հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Վրաստանի արտաքին առևտուրն աճել է 5.5%-ով
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ նոյեմբերի 11-ին հրապարակված էքսպրես տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունվար-հոկտեմբերին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 19 022.4 միլիոն դոլար, ինչը 5.5%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ:
Վիճակագրական ծառայության տվյալներով՝ արտահանումն աճել է 7.4%-ով և կազմել 5.468 միլիարդ դոլար, իսկ ներմուծումն աճել է 4.8%-ով և կազմել 13.554 միլիարդ դոլար: Բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 8.086 միլիարդ դոլար, որը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 42.5%-ը:
Վիճակագրական ծառայությունը Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ մանրամասն տվյալներ կհրապարակի նոյեմբերի 19-ին: