ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ ԳՈՐԾԱՐԱՐԸ
The Economic Times պարբերականը, հիմնվելով Synovate ընկերության անցկացրած հետազոտության հիման վրա, գրում է, որ հնդական ADAG Group ընկերության տնօրենների խորհուրդի նախագահ միլիարդատեր Անիլ Ամբանին Հնդկաստանի բնակիչների կողմից ընկալվում է որպես Հնդկաստանի ամենաերջանիկ գործարարը:
Ցուցակի առաջին եռյակում են հայտնվել նաև Tata Group ընկերության, որը Հնդկաստանի ամենամեծ կապիտալիզացիա ունեցող ընկերությունն է, նախագահ 72 ամյա Ռաթան Թաթան և Անիլ Ամբանիի եղբայր Մուքեշ Ամբանին:
Պարբերականը նշում է, որ Ամբանին Հնդկաստանի բնակիչների զարմացրել է նրանով, որ ամեն առավոտ վազում և մարզվում է: Ըստ Forbes ամսագրի Ամբանիի կարողությունը հասնում է 12.5 միլիարդ դոլարի: Հնդկաստանի բնակիչները արտասահմանյան գործարարների մեջ նշել են Բիլ Գեյթսի և Ուորեն Բաֆֆեթի անունները: