Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները
18/11/2024 19:32
Կիսվել

Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները

Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքներն ու պարգևատրվել են հաղթողները։

Ucom-ն այս տարի կրկին հանդես է եկել որպես միջոցառման գլխավոր աջակից։

Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն է Սինոփսիս Արմենիան, և այն անցկացվում է ՀՀ Վարչապետի հովանու ներքո, Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ։

Օլիմպիադան, որն անցկացվել է երկու փուլով, այս տարի ունեցել է 332 մասնակից 16 երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իսրայելից, Իտալիայից, Լիբանանից, Հայաստանից, Հորդանանից, Շրի Լանկայից, Չիլիից, Պերուից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ֆրանսիայից:

Երկրորդ՝ եզրափակիչ փուլն անցել է 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում։ Եզրափակիչ դուրս եկած 34 մասնակիցները, որից 10-ը Հայաստանից, պայքարել են գլխավոր մրցանակների համար՝ լուծելով բարդ ճարտարագիտական առաջադրանքներ:

Առաջին մրցանակակիր է դարձել Վիսենտե Կորվալանը` Չիլիից, երկրորդ տեղը զբաղեցրել է Սեզար Ալբուրկերկը` Բրազիլիայից, երրորդ մրցանակին արժանացել են՝ Էմանուելե Սակին` Իտալիայից և Կարապետյան Հարությունը՝ Հայաստանից։

«Սինոփսիս Արմենիայի կողմից հիմնադրված միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետներին և, միևնույն ժամանակ համոզվել, որ Հայատանում մեր ոլորտում ապահովում ենք մրցունակ և համաշխարհային պահանջներին բավարարող կրթության որակ», – ասել է Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիսի առաջատար գիտնական դոկտոր Երվանդ Զորյանը։

«Կասկած չկա, որ միկրոէլեկտրոնիկան ու տեխնոլոգիական գիտությունները ծայրահեղ կարևոր են մեր բարեկեցիկ ապագայի համար։ Ես էլ, Ucom-ն էլ շատ ուրախ ենք մաս լինել այս միջոցառման, մեր աջակցությունը ցույց տալ ու խրախուսել երիտասարդներին ժամանակակից գիտելիքներ ստանալու, զարգացնելու և կիրառելու հարցում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Այս տարի Օլիմպիադան ընդգրկել է հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին՝ նպատակ ունենալով խթանել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, ստեղծել երիտասարդ մասնագետների համաշխարհային համայնք, հասկանալ միկրոէլեկտրոնիկայի գիտելիքների մակարդակը և արդիականացնել կրթական ծրագրերն, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի տեսանելիությունն ու Հայաստանի մասին իրազեկվածությունը՝ որպես միկրոէլեկտրոնիկայի առաջատար կենտրոն։

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org.m։

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6