Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաինի» ներմուծման փորձը  
21/11/2024 15:13
Կիսվել

ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաինի» ներմուծման փորձը  

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) փոխգործակցության շրջանակում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առանձնապես խոշոր չափի «կոկաին» տեսակի թմրամիջոց։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, վերլուծական աշխատանքների արդյունքում պարզել են թմրամիջոց տեղափոխող անձի հնարավոր ինքնությունը: Մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի Ջ․ Մ․-ն: Վերջինս ենթարկվել է ռենտգեն սկանավորման, արդյունքում անձի որովայնի շրջանում նկատվել են օտար մարմիններ։

Նշված օտար մարմինները քաղաքացու մարմնից հեռացնելու նպատակով վերջինս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Նրա մարմնից դուրս Է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածների պարունակությամբ 117 գլանաձև փաթեթավորմամբ պարկ: Դրանց ընդհանուր քաշը կազմել է 1620 գրամ: Նշված պատիճների զանգվածները ստուգվել են համապատասխան սարքով և պարզվել է, որ հայտնաբերված զանգվածներն  իրենցից ներկայացնում են «կոկաին» տեսակի թմրամիջոց։

Հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների զանգվածների շուկայական արժեքը գերազանցում է  ավելի քան  550․000 ԱՄՆ դոլարը:

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից Ջ․Մ․-ն ձերբակալվել  և տեղափոխվել է  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ՀՀ տարածքում հիշյալ թմրամիջոցները ստացող հնարավոր անձանց պարզելու նպատակով որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Իսակովի պողոտայի հասցեներից մեկում գործող հյուրանոցից, թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացի: Վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում բոլոր քաղաքացիները ձերբակալվել են։

Քրեական վարույթի շրջանակում, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով: Դատարանի որոշումների համաձայն հիշյալ երեք քաղաքացիներն էլ  կալանավորվել են։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52