Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում
06/11/2026 14:17
Կիսվել

Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում

Ucom-ի՝ Արտաշատի սպասարկման կենտրոնը վերաբացվել է նոր՝ Օգոստոսի 23-ի փ․ 93 հասցեում։ Նորացված կենտրոնը հաճախորդներին առաջարկում է առավել հարմարավետ պայմաններ և ժամանակակից միջավայր՝ Ucom-ի ծառայություններից օգտվելու, մասնագիտական խորհրդատվություն ստանալու և ընկերության նոր առաջարկներին ծանոթանալու համար։

Արտաշատի սպասարկման կենտրոնը Ucom-ի վաճառքի և սպասարկման 73 կենտրոններից մեկն է։ Այստեղ մեկ վայրում ներկայացված են ընկերության շարժական և ֆիքսված կապի, հեռուստատեսային ծառայությունների, Wi-Fi լուծումների և խելացի սարքերի առաջարկները։ Հաճախորդները կարող են ընտրել իրենց կարիքներին համապատասխան ծառայություններ, ձեռք բերել սարքեր և ստանալ անհրաժեշտ աջակցություն։

«Մեզ համար կարևոր է, որ Ucom-ի ծառայություններից օգտվելը լինի հնարավորինս պարզ և հարմարավետ՝ անկախ նրանից, թե Հայաստանի որ քաղաքում կամ համայնքում է բնակվում մեր բաժանորդը։ Սպասարկման կենտրոնների արդիականացումը հենց այդ մոտեցման մասն է։ Մենք ձգտում ենք ստեղծել միջավայր, որտեղ հաճախորդը կարող է ոչ միայն արագ լուծել իր հարցերը, այլև ծանոթանալ տեխնոլոգիական նոր հնարավորություններին և ընտրել իր առօրյան ավելի հարմարավետ դարձնող լուծումներ», –  նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Արտաշատի սպասարկման կենտրոնում՝ նոյեմբերի 6-ից 13-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։

Ucom-ը հետևողականորեն զարգացնում և արդիականացնում է իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը՝ նպատակ ունենալով բարելավել սպասարկման որակը, ընդլայնել ծառայությունների հասանելիությունը և Հայաստանի տարբեր համայնքներում բաժանորդներին առաջարկել միասնական սպասարկման փորձառություն։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02