Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր արտադրությունը սկսել է թառափազգիներից, այժմ ներկայացնում է իշխանի բազմաթիվ տեսակներ։
Գործարանում ներդրվել է միջազգային փորձ և հատուկ տեխնոլոգիաներ՝ համապատասխան միջազգային ստանդարտներին։
ԱՐՏ-ՖԻՇ ընկերության՝ ժամանակակից սարքավորումներով վերազինելու գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ գործարանում տեղադրվել է նաև արևային կայան։
«Տարիների ընթացքում ստացել ենք ձկան յուրօրինակ տեսակներ. ունենք 7-8 տարեկան ձկներ, որոնցից կարող ենք ստանալ նաև սև խավիար։ Իմ բիզնեսի զարգացման մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում Ակբա Լիզինգը, որի շնորհիվ ձեռք ենք բերել արտադրամասի սառնարաններ, սառույցի սարքավորումներ, արևային պանելներ, որոնք օգնեցին մեզ զարգացնել արտադրությունը։ Արևային կայանների միջոցով կարողացանք մեր ձկան ինքնարժեքը ավելի մատչելի դարձնել։ Աշխատում ենք սև խավիար արտադրելու ուղղությամբ, որը մեր համակարգերի շնորհիվ կվերամշակենք ու կարտահանենք»,- նշել է ԱՐՏ-ՖԻՇ ընկերության հիմնադիր տնօրեն Արտյոմ Թորոսյանը։
Այժմ ընկերության արտադրանքը առկա է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում է ԱՊՀ երկրներ։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը՝ իրականացնելով արտահանում նաև Եվրոպա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: