Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
27/11/2024 11:36
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար

ՎՏԲ–Հայաստան Բանկը նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները մինչև տարեկան 3%՝ առաջին 90 օրվա համար։ Պայմանները հասանելի են «Նոր գործընկեր» և «Էքսպրես» պրոդուկտների շրջանակներում՝ մանրածախ առևտրի, արտադրության և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների համար: Ֆինանսավորումը կարելի է ուղղել ընթացիկ գործունեությանը, վարկերի մարմանը և ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Դրական վարկային պատմություն և այլ բանկում գործող վարկ  ունեցող փոքր բիզնեսը կարող է օգտվել «Նոր գործընկեր» վարկից: Առաջին 90 օրվա համար տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%, հետագայում այն բարձրանում է մինչև 18% (փաստացի տոկոսադրույք՝ 17,25%)։ Առավելագույն գումարը 5 մլն ՀՀ դրամ է, ժամկետը՝ 48 ամիս։

«Էքսպրես» վարկը տրվում է առանց գրավի կամ մասնակի ապահովվածությամբ՝ 12-60 ամիս ժամկետով, 500 հազարից մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով։ Արտոնյալ ժամանակահատվածից հետո տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%-17% (փաստացի տոկոսադրույք՝ 15,05%-20,07%)՝ կախված գումարից և գրավից:

«Տարեվերջին բիզնեսի շատ ոլորտներում աճում է գործարար ակտիվությունը, և մենք հատուկ առաջարկ ենք պատրաստել այն ձեռնարկատերերի համար, որոնք միջոցների կարիք ունեն շրջանառու միջոցները համալրելու, վարկերը մարելու կամ ներդրումային նախագծեր իրականացնելու համար։ Մեզ համար կարևոր է օգտակար լինել հաճախորդներին և նրանց տրամադրել անհրաժեշտ ֆինանսական գործիքներ և լուծումներ բիզնեսի հետագա զարգացման համար», – նշել  է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Վարկի պայմաններին տեղեկանալ, ինչպես նաև հայտ ներկայացնել կարելի է Բանկի կայքում, կամ երկրի տարածքում գտնվող ցանկացած մասնաճյուղում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02