Բիզնես

USD BUY - 363.00+0.50 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 427.00+1.00
OIL:  BRENT - 87.42+1.36 WTI - 81.85+1.93
COMEX:  GOLD - 4598.20-0.86 SILVER - 67.99-1.90
COMEX:  PLATINUM - 1859.20-0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.33+0.25 EUR/GBP - 1.1653-0.09
FOREX:  EUR/USD - 1.1653-0.09 GBP/USD - 1.3585-0.38
STOCKS RUS:  RTSI - 774.19-1.96
STOCKS US: DOW JONES - 53463.88-0.21 NASDAQ - 26130.20-0.08
STOCKS US: S&P 500 - 7675.70-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66131.98-0.20 TOPIX - 4117.22+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25565.74-0.34 SSEC - 3956.57+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 10878.12-0.07 CAC40 - 8462.39+0.27
STOCKS EUR:  DAX - 26285.96+0.08
27/08/2026  CBA:  USD - 364.47-0.09 GBP - 494.7-1.87
27/08/2026  CBA:  EURO - 424.21-0.94
27/08/2026  CBA:  GOLD - 54272+175 SILVER - 802.62+7.18
Kinodaran, Yandex Plus և ИВИ. «UNLIM» 3900 դրամ/ամիս հետվճարային և 4500/30 օր կանխավճարային պլան
03/12/2024 10:06
Կիսվել

Kinodaran, Yandex Plus և ИВИ. «UNLIM» 3900 դրամ/ամիս հետվճարային և 4500/30 օր կանխավճարային պլան

Viva-ից օգտվելը ձեռնտու է, իսկ որակյալ ժամանցն ու ինքնակրթությունը դարձել են էլ ավելի հասանելի։ Այսուհետ «UNLIM» սակագնային պլանի բաժանորդները ևս կօգտվեն Kinodaran, Yandex Plus և ИВИ հավելվածներից՝ առանց բաժանորդային վճարի և սակագնային պլանով տրամադրվող հիմնական ինտերնետ փաթեթի ՄԲ-երը սպառելու:

Սովորաբար՝ սակագնային պլանից դուրս, այս հավելվածները համարվում են առանձին  ծառայություն և դրանցից յուրաքանչյուրն ունի իր բաժանորդային վճարը։ Միայն Viva-ի բաժանորդներն ունեն այդ հարթակներից օգտվելու հնարավորություն՝ առանց լրացուցիչ ծախսերի։

«Viva-ն ջանք չի խնայում, որպեսզի իր հաճախորդների համար հասանելի դարձնի թվային ամենաորակյալ բովանդակությունը՝ համագործակցելով տեխնոլոգիական առաջատար մատակարարների հետ։ «UNLIM» սակագնային պլանի բաժանորդների համար մեր ընկերությունը պատրաստել է անակնկալ՝ փաթեթում ներառելով երեք կինոհարթակ․ Kinodaran, Yandex Plus-ի մաս կազմող Kinopoisk-ը և ИВИ առցանց կինոթատրոնը։ Սկզբնական շրջանում այս հարթակները ներառված էին ընդամենը երկու սակագնային պլաններում, սակայն հիմք ընդունելով մեր բաժանորդների արձագանքներն և սեփական հետազոտությունների արդյունքները, որոշեցինք այս երկու հավելվածները ներառել նաև այլ սակագնային պլաններում, այդ թվում՝ «UNLIM»-ում», – ասել է Viva-ի տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Kinodaran-ի մշտապես թարմացվող ու բազմազան բովանդակության և սեփական արտադրության ֆիլմերի ու սերիալների շնորհիվ օգտատերերը կարող են ընկղմվել որակյալ ժամանցի աշխարհ: Ապահովելով ֆիլմերի, սերիալների, մուլտֆիլմերի ու հաղորդումների հարուստ ընտրանի՝ Kinodaran-ը դարձել է հայկական մեդիաոլորտում ժամանակակից կինոդիտման ամենահարմար ու որակյալ հարթակը: Viva-ի բաժանորդները համապատասխան սակագնային պլանների շրջանակում կարող են վայելել այն:

Yandex Plus փաթեթը հնարավորություն է տալիս լսելու սիրած երգերն առանց գովազդի և վայելելու բացառիկ թողարկումներ Yandex Music-ում, ոգեշնչվել նոր ֆիլմերից և հեռուստասերիալներից Kinopoisk-ի միջոցով, Yandex Books-ի շնորհիվ ընդլայնել մտահորիզոնը՝ լսելով կամ կարդալով նախընտրելի ժանրի գիրք, իսկ Yandex Go-ից օգտվելիս («Կոմֆորտ» և ավելի բարձր դասերում) երթևեկել մինչև 10% ավելի մատչելի տարբերակով։  Ընկերությունում վստահ են՝ Viva-ի յուրաքանչյուր բաժանորդ կգտնի ժամանցի իր սիրելի տարբերակը՝ լինի դա կինո, երաժշտություն, թե ընթերցանություն։

«UNLIM» սակագնային պլանը ներառում է անսահմանափակ ինտերնետ, ցանցի ներսում 450 րոպե խոսելաժամանակ կանխավճարային և 900 րոպե հետվճարային բաժանորդների համար, դեպի ՀՀ ցանցեր, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա և Հնդկաստան, 450 SMS դեպի ՀՀ ցանցեր ուղարկելու հնարավորություն: Ի դեպ, հիմնական խոսելաժամանակը սպառելուց հետո տրամադրվում է 10 000 րոպե ներցանցային զանգերի համար:

Հետվճարային «UNLIM» սակագնային պլանի ամսավճարը 3900 դրամ է, կանխավճարայինի գինը՝ 4500 դրամ/ 30 օր ժամանակահատվածի համար։

27/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
-0.09
Եվրո (EUR)
424.21
-0.94
Ռուբլի (RUR)
4.2633
-0.0464
Լարի (GEL)
139.46
+0.32
54272
+175
Արծաթ
802.62
+7.18