Intel-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվել
Intel-ի գործադիր տնօրեն Փեթ Գելսինջերը հրաժարական է տվել, և ընկերությունը փոխարինող է փնտրում: Այս մասին ասվում է կորպորացիայի տարածած հայտարարության մեջ:
Դեյվիդ Զիսները և Միշել Ջոնսթոն Հոլթաուսը նշանակվել են որպես ժամանակավոր պաշտոնակատարներ: Հաղորդվում է, որ տնօրենների խորհուրդն արդեն սկսել է նոր գործադիր տնօրենի որոնումները:
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Գելսինջերն իր կարիերան սկսել է Intel-ում 1979 թվականին և ընկերությունը ղեկավարել է 2021-ից: Այս դերում, մասնավորապես, նա «օգնել է գործարկել և վերակենդանացնել արտադրական գործընթացը՝ ներդրումներ կատարելով կիսահաղորդիչների առաջադեմ արտադրության մեջ»:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։