
ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացել է նորաստեղծ՝ Հայկական գինի արտադրողների և արտահանողների միության առաջին նիստը: Նիստում քննարկվել են միության առաջիկա անելիքները և կառույցի ռազմավարությունը։
Սահմանվել է, որ միության նպատակն է՝ նպաստել հայկական գինու արտադրության և արտահանման ավելացմանը, հայկական գինու բրենդի վարկանիշի բարձրացմանը, Հայաստանում խաղողագործության և հայրենական բիզնեսի զարգացմանը:
Նշենք, որ Հայկական գինի արտադրողների և արտահանողների միության ստեղծումը նախաձեռնել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը: