Բիզնես

USD BUY - 397.00+1.00 USD SELL - 404.00+3.00
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 425.00+2.00
OIL:  BRENT - 71.95-0.74 WTI - 68.17-0.64
COMEX:  GOLD - 2663.20+0.54 SILVER - 31.06+1.40
COMEX:  PLATINUM - 948.50+0.44
LME:  ALUMINIUM - 2590.00-0.15 COPPER - 8992.50-0.20
LME:  NICKEL - 15693.00-1.32 TIN - 28573.00-1.18
LME:  LEAD - 2076.00+0.17 ZINC - 3076.50-0.85
FOREX:  USD/JPY - 150.14-0.29 EUR/GBP - 1.0489-0.31
FOREX:  EUR/USD - 1.0489-0.31 GBP/USD - 1.2644-0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44782.00-0.29 NASDAQ - 19403.95+0.97
STOCKS US: S&P 500 - 6047.15+0.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 39248.86+1.91 TOPIX - 2753.58+1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19746.32+1.00 SSEC - 3378.81+0.44
STOCKS EUR:  FTSE100 - 8312.89+0.31 CAC40 - 7236.89+0.02
STOCKS EUR:  DAX - 19933.62+1.57
03/12/2024  CBA:  USD - 399.59+1.71 GBP - 506.00+0.45
03/12/2024  CBA:  EURO - 420.17+1.52
03/12/2024  CBA:  GOLD - 33944.01+31.41 SILVER - 391.26-1.46
ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2024թ. III եռամսյակում կազմել են մոտ 25.2 մլրդ ՀՀ դրամ
03/12/2024 18:10
Կիսվել

ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2024թ. III եռամսյակում կազմել են մոտ 25.2 մլրդ ՀՀ դրամ

2024թ. երրորդ եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 25.19 մլրդ ՀՀ դրամ։ 2023թ. նույն եռամսյակի ցուցանիշի համեմատ` 24.57 մլրդ ՀՀ դրամ, արձանագրվել է 2.52% կամ 619.67 մլն ՀՀ դրամով աճ։

Մասնավորապես, 2024 թվականի III եռամսյակում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ Viva-ի եկամուտներն աճել են 313.61 մլն ՀՀ դրամով կամ 2.21%-ով և կազմել 14.49 մլրդ ՀՀ դրամ։ Team Telecom-ի եկամուտներն աճել են 250.48 մլն ՀՀ դրամով կամ 5.00%-ով և կազմել 5.26 մլրդ ՀՀ դրամ։ Իսկ Ucom-ի գործառնական եկամուտները աճել են 55.57 մլն ՀՀ դրամով կամ 1.03%-ով` կազմել 5.44 մլրդ ՀՀ դրամ։

2024 թվականի III եռամսյակում Viva-ի գործառնական ծախսերը կազմել են 7.30 մլրդ ՀՀ դրամ։ Չհարկված շահույթը կազմել է 4.57 մլրդ ՀՀ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 1.10 մլրդ ՀՀ դրամ։

Նույն ժամանակահատվածում Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.51 մլրդ ՀՀ դրամ։ Շահույթը, մինչև հարկումը, կազմել է 850.4 մլն ՀՀ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 744.5 մլն ՀՀ դրամ։

Վերոնշայալ ժամանակահատվածում Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.49 մլրդ ՀՀ դրամ։ Չհարկված շահույթը կազմել է 543.9 մլն ՀՀ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 1.70 մլրդ ՀՀ դրամ։

Բջջային կապի բոլոր երեք օպերատորների 2024 թվականի III եռամսյակի շահույթը (մինչև հարկումը) 2023 թվականի III եռամսյակի համեմատ նվազել է։ 2024 թվականի III եռամսյակում Ucom-ի չհարկված շահույթը 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 75%-ով կամ 1.66 մլրդ ՀՀ դրամով, իսկ Viva-ի և Team Telecom-ի շահույթները (մինչև հարկումը)` համապատասխանաբար 39%-ով կամ 2.9 մլրդ ՀՀ դրամով և 56%-ով կամ 1.1մլրդ ՀՀ դրամով։

Նշենք  նաև, որ ի տարբերություն մյուս երկու բջջային կապի օպերատորների 55%-ով կամ 264.5 մլն ՀՀ դրամով աճել է Team Telecom-ի կատարած կապիտալ ծախսերը, այն դեպքում, երբ 2024 թվականի III եռամսյակում Viva-ի և Ucom-ի կապիտալ ծախսերը 2023-ի III եռամսյակի համեմատ նվազել են համապատասխանաբար 63.4%-ով կամ 1.9 մլրդ ՀՀ դրամով և 4.2%-ով կամ 74.2 մլն ՀՀ դրամով։

ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2024թ. III եռամսյակում կազմել են մոտ 25.2 մլրդ ՀՀ դրամ

03/12/2024
դրամ
Դոլար (USD)
399.59
+1.71
Եվրո (EUR)
420.17
+1.52
Ռուբլի (RUR)
3.75
+0.01
Լարի (GEL)
139.96
+1.57
33944.01
+31.41
Արծաթ
391.26
-1.46