Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 437.00+0.00
OIL:  BRENT - 109.55+2.27 WTI - 98.09+4.17
COMEX:  GOLD - 4576.30-0.53 SILVER - 69.53-1.93
COMEX:  PLATINUM - 1920.10-4.61
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 159.22+0.59 EUR/GBP - 1.157+0.11
FOREX:  EUR/USD - 1.157+0.11 GBP/USD - 1.334-0.48
STOCKS RUS:  RTSI - 1065.32-2.11
STOCKS US: DOW JONES - 45577.47-0.96 NASDAQ - 21647.61-2.01
STOCKS US: S&P 500 - 6506.48-1.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 53372.53+0.00 TOPIX - 3609.40+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25277.32-0.88 SSEC - 3957.05-1.24
STOCKS EUR:  FTSE100 - 9918.33-1.44 CAC40 - 7665.62-1.82
STOCKS EUR:  DAX - 22380.19-2.01
20/03/2026  CBA:  USD - 377.5+0 GBP - 504.94+3.62
20/03/2026  CBA:  EURO - 436.31+3.17
20/03/2026  CBA:  GOLD - 55834-3272 SILVER - 845.94-108.02
Evocabank-ը և Al Fardan Exchange-ը ստորագրել են համագործակցության պայմանագիր
13/12/2024 13:51
Կիսվել

Evocabank-ը և Al Fardan Exchange-ը ստորագրել են համագործակցության պայմանագիր

Նոր համագործակցության շրջանակում Evoca-ն և Al Fardan Exchange-ը կներդնեն փոխանցումների համակարգ, որի միջոցով ավելի կամրապնդվեն ՀՀ-ի և ԱՄԷ-ի ֆինանսական կապերը։

Evocabank-ն ուրախ է հայտարարել Al Fardan Exchange Company-ի հետ համագործակցության մասին: Այսօր երկու ընկերությունները ստորագրել են նորարարական փոխանցումների համակարգի ներդրման մասին պայմանագիր, որն ուղղված է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ֆինանսական կապերի ամրապնդմանը:

Այս համագործակցությունը խոստանում է ավելի արագ, անվտանգ և արդյունավետ միջազգային ֆինանսական լուծումներ երկու երկրների միջև: Փոխանցումների նոր համակարգն ուղղված է նպաստելու ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրային և ֆինանսական գործառությունների ծավալների աճին՝ հաճախորդներին առաջարկելով հուսալի, թափանցիկ և արդյունավետ վճարային տարբերակներ:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Evocabank-ում մեր նպատակն է հաճախորդներին առաջարկել նորարարական ֆինանսական լուծումներ: Al Fardan Exchange-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնելու  բանկային ծառայությունները և ներդնելու այպիսի փոխանցման համակարգեր, որոնց միջոցով մեր հաճախորդները կկարողանան արագ և անվտանգ ուղարկել և ստանալ դրամական միջոցներ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև: Այս համագործակցությունը առանցքային քայլ է, որն ավելի կամրապնդի երկու երկրների միջև ֆինանսական և տնտեսական կապը»:

Համագործակցության մասին իր մեկնաբանությունում Al Fardan Exchange ընկերության Գործադիր տնօրեն Հասան Ֆարդան Ալ Ֆարդանը նշեց. «Evocabank-ի հետ մեր համագործակցությունն արտացոլում է անվտանգ և սահուն ֆինանսական լուծումներ առաջարկելու մեր հանձնառությունը՝ ամրապնդելով  երկրների միջև կապերը: ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև ավելի արագ, մատչելի և թափանցիկ ծառայությունների զարգացման միջոցով մենք նպաստում ենք ֆինանսների հասանելիությանը և երկու երկրների միջև  առավել սերտ կապերի ամրապնդմանը: Արդյունավետորեն օգտագործելով ՀՀ-ում Evocabank-ի հաստատուն ներկայությունը և միջազգային գործառնություններում մեր փորձառությունը՝ այս նոր համագործակցությունը անհատներին և բիզնեսներին առաջարկում է փոխանցումների հուսալի, նորարարական և արդյունավետ լուծումներ: Միասին մենք ձգտում ենք պարզեցնելու և բարելավելու մեր հաճախորդների ֆինանսական գործարքները»:

20/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.5
+0
Եվրո (EUR)
436.31
+3.17
Ռուբլի (RUR)
4.4892
+0.0786
Լարի (GEL)
138.97
+0.47
55834
-3272
Արծաթ
845.94
-108.02