Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Հնդկաստանը կարող է արագացնել Ռուսաստանի Դաշնությունից նավթ գնելու գործարքի կնքումը
16/12/2024 14:21
Կիսվել

Հնդկաստանը կարող է արագացնել Ռուսաստանի Դաշնությունից նավթ գնելու գործարքի կնքումը

Հնդկաստանի կառավարությունը նախատեսում է ուժեղացնել ջանքերը՝ Ռուսաստանից նավթ գնելու երկարաժամկետ գործարք ապահովելու համար մինչ հաջորդ ֆինանսական տարին, որը կսկսվի ապրիլին: Այս մասին հայտնում է Business Standard թերթը:

Պետական ​​նավթավերամշակողների համատեղ խումբը քննարկում է Ռուսաստանից նավթ գնելու հնարավորությունը՝ որպես երկարաժամկետ գործարքի մաս, և շուտով նրան կխնդրեն ակտիվացնել բանակցությունները: Թերթին հայտնել են աղբյուրները:

«Նավթի գները նվազում են վերջին վեց ամիսների ընթացքում` չնայած Մերձավոր Արևելքում խոշոր հակամարտությունների կրկնվող բռնկումներին: Համաշխարհային մասշտաբով, պահանջարկի աճի գնահատականները վերանայվում են դեպի նվազում: Այնուամենայնիվ, Հնդկաստանը մնում է միակ խոշոր տնտեսությունը, որտեղ պահանջարկը գնահատվում է կայուն և աճող», – մեջբերում է թերթը:

Հրապարակման մեջ նշվում է, որ երկարաժամկետ համաձայնագիրը կնվազեցնի ռուսական նավթի գների անկայունությունը և կարող է թույլ տալ Հնդկաստանին մշտական հասանելիություն ստանալ ռուսական նավթի շուկա ավելի ցածր գնով: Ինչպես բազմիցս հայտարարել է նավթի և բնական գազի նախարարը, Հնդկաստանը պատրաստ է շարունակել նավթ գնել ռուսական ընկերություններից, քանի որ հանրապետությունը գոհ է արժեքից և պայմաններից:

Հիշեցնենք՝ Հնդկաստանը նավթի երրորդ խոշոր սպառողն է աշխարհում՝ ներմուծումից կախվածության բարձր մակարդակով՝ ավելի քան 85%: Հնդկական նավթավերամշակման գործարանները նավթ են գնում ավելի քան երեք տասնյակ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից:

Ռուսաստանը գրեթե երկու տարի մնում է Հնդկաստանի նավթի խոշորագույն մատակարարը: Նոյեմբերի դրությամբ Հնդկաստանի նավթի ներկրման մեջ ռուսական նավթի մասնաբաժինը մնացել է 38%-ի մակարդակում:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88